Արմեն Ռուստամյանը ներկայացրել է, թե ինչ խնդիրներ են դրել Գևորգ Կոստանյանի առջև

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը այսօր ԱԺ-ում հանդիպում ունեցավ ՀՅԴ խմբակցության հետ: 168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքվեց, թե ի՞նչ հարցեր են ուղղել ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին, և արդյոք որոշե՞լ են, թե ինչպես են քվեարկելու:

Արմեն Ռուստամյանի խոսքով` իրենք նախ լսել են թեկնածուի տեսկետները իր նշանակաման առնչությամբ, ապա խոսել նանից, թե ինչ փոփոխություններ է նախատեսում իրականացնել նա՝ պաշտոնի ստանձման ընթացքում: «Մենք նաև մի քանի խնդիրներ ունեինք, որոնք դրեցինք նրա առաջ: Առաջինը. քանի որ նա նաև մեր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է, հարցրինք՝  ի՞նչ ծրագրեր է նախատեսում իրականացնել, և հիմա երբ ինքը պետք է դատախազ նշանակվի, ինչպե՞ս է տեսնում ԱԺ վերահսկման ավելի բարձր մակարդակ ապավովելը դատական գործունեության նկատմամբ, և դրա հետ կապված մոտեցումները որո՞նք են, որովհետև իրեն շատ լավ հայտնի է, որ մեր խնդիրն ընդհանրապես խորհրդարանական համակարգին անցնելն է և այդ տիրույթում Աժ-ի վերահսկողության հնարավորությունները կարևոր քայլերից մեկը պետք է կլինի: Երկրորդ խնդիրը՝ մենք ծրագիր ենք ներկայացրել և ունենք մշակումներ արտագաղթը կասեցնելու հետ կապված, որի կարևորագույն կետերից մեկը արդարության նկատմամբ վստահության բացակայությունն է: Այս իմաստով շատ կարևոր է, որ կարողանանք իրար հետ պայմանավորվել, որ այդ ծրագիրը միասնաբար քննարկենք»,- ներկայացրց Ա. Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ Գևորգ Կոստանյանը  պատրաստակամություն է հայտնել իր ոլորտին վերաբերող խնդիրների առնչությամբ քննարկումներ ունենալ, ծրագրերը ավելի լավացնել: Հարցին, թե նախկին դատախա՞զն էր իրենց համար ավելի ընդունելի, թե՞ Գևորգ Կոստանյանը՝ հաշվի առնելով, որ Դաշնակցությունը նախկինում կողմ էր քվեարկել Աղվան Հովսեփյանի թեկնածությանը, Ա. Ռուստամյանն ասաց. «Իրարից տարբերվող անձինք են: Աղվան Հովսեփյանն ավելի փորձառու դատախազ է, իսկ Գևորգ Կոստանյանն այդքան մեծ փորձառություն չունի, բայց ունի շատ հետաքրքիր մոտեցումներ որակական իմաստով, ինչը դրական է: Անձի հետ կապված մենք խնդիր չունենք, մենք խնդիր ունենք համակարգի հետ կապված: Մեզ համար շատ կարևոր է, որ դատախազի կողմից ԱԺ-ին պարբերաբար ներկայացվող հաշվետվությունը լինի իրական և խորհրդարանն էլ լուրջ ազդեցություն ունենա՝ ընդունելու կամ չընդունելու հարցով:

Նրա հավաստմամբ, անձով իրենք չեն առաջնորդվում, որովհետև չեն հավատում, որ մեկ հոգին կարող է փոխել գործող համակարգը. «Ես չեմ հավատում, որ մեկը կգա, կփոխի այս համակարգը: Դրա համար պետք է ստեղծվեն երաշխիքներ` սահմանադրական, ինստիտուցիոնալ, որ կարողանանք իրական դարձնել հակակշռման էլեմենտները: Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը խիզախ, քաջարի մարտիկի նման կմտնի համակարգ ու ամբողջությամբ կփոխի այն: Այսպես չի կարող լինել»:

Հարցին, թե տեսնո՞ւմ եք Գևորգ Կոստոնյանի անմիջական դերակատությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելու հարցում և արդյո՞ք այդ հարցը տրվել է Գևորգ Կոստանյանին, Ա. Ռուստանյանը պատասխանեց. «Ոչ, ժամանակը չէր բավականացնի այդ հարցին անդրադառնալու համար, բայց մենք տեղյակ ենք, մեր տեսակետը հայտնել ենք»:

ՀՅԴ խմբակցության պատգամավորի խոսքով՝ չարիքների պատճառը գերկենտրոնացված նախագահական համակարգն է, որից ազատվել է պետք, իշխանությունն ապակենտրոնացնել է հարկավոր, ինչում դերակատարում ունի նաև դատախազությունը: «Դատախազությունը պետք է լինի անկախ: Մենք գիտենք, որ սա Սահմանադրությամբ հատկացված է, այց դե-ֆակտո տեղի չի ունենում: Սահմանադրական բարեփոխումները պետք է առիթ դառնան, որ լրացնեն բացը՝ դատարանների անկախության բացակայությունը: Բայց պարզվեց, որ խստիվ արգելված է, պետք է փակ մնա հանձնաժողովի գործունեությունը: Կոստանյանը միաժամանակ ասաց, թե կարկինը լայն է բացված՝ շրջանակը լայն սպեկտրով է քննարկվում և ներկայացվելու է ամենաարդյունավետ տարբերակը: Մանրամասն կխոսի նա հարցերի մասին»:

Ի դեպ, նա նշեց, թե ՀՅԴ խմբակցությունը դեռևս չի քննարկել՝ ինչպես է քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը:

Տեսանյութեր

Լրահոս