Հովիկ Աբրահամյան. Ուրախ եմ, որ ՀՀ նախագահի ներկայացրած թեկնածուի նկատմամբ որևէ հիմնավորում չեղավ, բացի մաղձից
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից անդրադարձավ ԱԺ-դատախազություն հարաբերություններին: Նա նշեց, որ ԱԺ մի շարք պատգամավորների մոտ կա թյուրըմբռնում, թե դատախազության կողմից խորհրդարանին տարեկան հաշվետություն չներկայացնելու հանգամանքը «արհամարհանք» է:
Ըստ նրա՝ ԱԺ արժանապատվությունը կախված է բոլոր պատգամավորներից: «Ես ուզում եմ, որ մարդիկ սա ճիշտ ընկալել: ԱԺ կողմից նշանակված գլխավոր դատախազը պարտավորություններ չունի ԱԺ նկատմամբ: Ուղղակի այն հարաբերությունները, որ մարդիկ փորձում են սևացնել… դատախազը ներկայացրել է ԱԺ-ին հաղորդում և այդպես է գրված օրենքում: Հստակեցում չկա,որ այն պետք է ներկայացվի նիստին»,- նշեց նա, ապա ողջունեց, որ Գ. Կոստանյանը դրական է վերաբերալ առաջարկին՝ հաղորդում ներկայացնել ԱԺ նիստի ընթացքում:
«Յուրաքանչյուր ինստիտուտում միշտ լինում են աշխատանքային թերություններ և ես չեմ ընդումում, ո փորձում ենք սևացնել, փնովել: Ես ընդունում եմ նրանց, ովքեր պաշտոնավարման ժամանակ են սխալները ասել, քննադատել: Ուրախ եմ, որ ՀՀ նախագահի ներկայացրած թեկնածուի նկատմամբ որևէ հիմնավորում չեղավ, բացի մաղձից: Ինձ համար անասկանալի է, որ ասում են` Դուք լավն եք, բայց մենք դեմ կքվեարկենք: Եթե լավն է` ինչի՞ն եք դեմ, որ նախագա՞հն է ներկայացրել, թե՞ որ մեծամասնությունը պաշտպանելու է: Ես համաձայն եմ, որ մենք պետք է ճիշտ գնահատենք երևույթները և հնարավորություն տանք գլխավոր դատախազին ու համագործակցենք դատախազության հետ»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Հ. Աբրահամյանի ելույթից հետո մեկնարկեց փակ գաղտնի քվեարկությունը, որը կտևի քառասուն րոպե: