
Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենսդրական նախագծերը մերժվեցին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենսդրական նախագծերը մերժվեցին խորհրդարանական այսօրվա նիստում: Հրանտ Բագրատյանը հեղինակային երեք նախագիծ էր ներկայացրել ԱԺ, որոնք այսօր դրվեցին քվեարկության ու մերժվեցին: Խոսքը՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (որը մերժվեց 44 կողմ, 60 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերկացությամբ), «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (որին կողմ քվեարկեց 40 պատգամավոր, դեմ՝ 69 և ձեռնպահ 0) և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է (այն մերժվեց 18 կողմ, 67 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ):