
Գագիկ Ջհանգիրյան. Տիգրան Առաքելյանը մի քանի ժամ էլ կսպասի

Քիչ առաջ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում քննարկվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջակը խորհրդարանանին ներկայացնելու նախագիծը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների հետ զրույցում ի պատասխան այն հարցին, թե համաներման նախագիծը կազդի՞ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա, ասաց. «Տիգրան Առաքելյանը բավական երկար անազատության մեջ է և հուսով եմ, որ մի քանի ժամ էլ կսպասի, լուրը դրական թե բացասական տեղ հասնելու համար, հիմա ես չեմ կարող ասել»: Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ համաներումը Տիգրան Առաքելյանի համար է արվել, որպեսզի իշխանությունն ազատվի ավելորոդ գլխացավանքից, Գ. Ջհանգիրյանը պատասխանեց, թե ինքն այդպես չի կարծում, ապա նշեց. «Չեմ կարծում, որովհետև մի մարդու քրեական պատասխանատվությունից ազատելու համար համաներում չեն անում: Այ 2009-ի, 2011-ի համաներումները՝ այո, հիմնականում քաղբանտարկյալներին ազատելու համար էր, բայց ահագին ստվար խումբ էլի ազատվեց, պատիժները կրճատեցին»: Նա հավելեց, որ իշխանությունները նույնիսկ հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության պարագայում «պատին դեմ չէին առել»: