Հովիկ Աբրահամյանը` Նիկոլ Փաշինյանին. Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Դուք խոսում եք խոսելու համար

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանում մի քանի հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նա նախ անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ օրեր առաջ Մեղրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք, որ Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին հարձակվել էին Զարուհի Փոստանջյանի վրա և կոտրել տեսախցիկը: Պատգամավորի խոսքով՝ հարձակվողները ՌԴ-ի ФСБ-ի աշխատակիցներն են եղել:

Ն. Փաշինյանը հետարքրքվեց, թե ի՞նչ իրավունք ունեն ռուս սահմանապահները  խոչընդոտելու պատգամավորի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ըստ Փաշինյանի` ռուս սահմանապահների բացատրությունը ևս իր մեջ անհարգալից շեշտադրումներ էր պարունակում, պիտակավորում էր ՀՀ քաղացիներին, այդ թվում՝ պատգամավորներին: «Արդյոք պահանջե՞լ եք Ձեզ պաշտոնին համապատասխան տեղեկատվություն: Ի՞նչ իրավունք ունեն ռուսական սամանապահ զորքերը իրականացրել նման գործողություններ»,- ԱԺ նախագահին հարցրեց ՀԱԿ պատգամավորը:

Հովիկ Աբրահամյանն էլ հայտնեց, թե դեպքի հաջորդ օրը ինքը հեռախոսազրույց է ունեցել Զարուհի Փոստաջյանի հետ, պայմանավորվել հանդիպելու նրա հետ, սակայն Սյունիքի ընտրությունների պատճառով հանդիպումը չի կայացել: ԱԺ նախագահը նշեց նաև, թե իրեն էլ ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից նամակ է ուղղարկվել, սակայն ինքը դեռևս չի հասցրել ծանոթանալ դրա բովանդակությանը. «Ընդմիջման ժամին կփորձեմ հասկանալ: Համակարծիք եմ Ձեզ հետ, որ օրենքը պետք է գործի բոլորի համար: Եթե որևէ ոտնձգություն կլինի, ապա կփորձենք համապատասպան գնահատական տալ»: Ն. Փաշինյանն էլ հակադարձեց՝  նշելով, թե ինքը ակնկալում էր Հ. Աբրահամյանից պարզբանում, սակայն, չստացավ, ապա հայտնեց, որ ինքն անձամբ Գորիկ Հակոբյանին է դիմել՝ դեպքի առնչությամբ բացատություն ստանալու համար:

ՀԱԿ պատգամավորը խոսեց նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարեկան հաշվետվության ներկայացնելու անհրաժեշտության մասին: Նա նկատեց, որ Աղվան Հովսեփյանը տարեկան հաշվետվությամբ հանդես չի եկել, ապա` դիմելով Հ. Աբրահամյանին խնդրեց հյատնել, թե ե՞րբ է վերջին անգամ հաղորդում ներկայացրել նա, ո՞րն է հաշվետվություն չներկայացնելու պատճառը: «Ես պետաիրավական հանձնաժողովի նախագահի մոտ այդ հարցը բարձրացրել եմ, որ գլխավոր դատախազը հաշվետվություն ներկայացնի, ես կողմնակից եմ, ամեն ինչ անելու եմ, որ նա ներկայացնի հաշվետվությունը: Մյուս դեպքերում համամիտ չեմ»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանին ուղղված երաշխավորագրի մասին և նշեց, որ ի հեճուկս երաշխավոր-ստորագրությունների՝ դատարանը նույնն է թողել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը՝ կալանքը: «Ելնելով սրանից` հիմա այստեղ արձանագրում եմ, որ նա քաղբանտարկյալ է և պահանջում եմ անհապաղ ազատ արձակել նրան»,- հայտարարեց պատգամավորը:

Հ. Աբրահամյանն էլ հակադարձեց. «Գլխավոր դատախազի լիազորությունները մի վերագրեք Ձեզ, պարոն Փաշինյան: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Դուք խոսում եք խոսելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս