Սուրեն Աբրահամյան. Ի՞նչ անենք, խարակիրի անե՞նք, թե՞…

168.am-ը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանից հետարքրքվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին, թե Մաքսային միությանը միանալու ՀՀ մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ոչ իշխանական ուժերը, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցությունը, չբողոքեցին, ոչ մի քայլ չձեռնարկեցին: Ի պատասխան Ս. Արբահամյանը զարմացած պատասխանեց. «Ի՞նչ անենք, խարակիրի անե՞նք, թե՞… ես չեմ կարողանում հասկանալ՝ էդ մեղադրողներն ինչը նկատի ունեն, ինչպե՞ս են դա պատկերացնում: Քաղաքական կուսակցություն է, իր քաղաքական հայտարարությունն է անում, ուրիշ ի՞նչ պետք է անի՝ գնահատական է տալիս, բացատրում է, ասում է, կրկնում է, մեկնաբանում է… Էլ սրանից ավելի ի՞նչ պետք է  արվի` չեմ հասկանում: Աղմուկ են սարքել, ասում են՝ վայ, աման, ինչի՞ բան չարեցիք… է հետո՞»:

Մեր դիտարկմանը, թե շատերի կարծիքով, բողոքն արտահայտելու համար կարելի էր հանրահավաք կազմակերպել, նա այսպես արձագանքեց. «Դա էդ ի՞նչ մի խնդիր է: Պետք է իմանաս՝ ինչ պարագայում միտինգ անես, իմանաս՝ ճնշում կլինի՞ դրանից, թե՞ չէ, հարց կլուծի՞ էդ ճնշումը, թե՞ չէ: Իհարկե, երբ զգանք բանը բանից անցել է, դրան էլ կգնանք: Հիմա երեկ ես մեր տանը մի լավ միտինգ արեցի, ձմռան պատրաստվելիք խնդիրների հետ կապված: Այ քեզ բան… հիմա միտինգն ի՞նչ չափանիշ է: Թող հանրահավաք անեն նրանք, ովքեր երբեք չեն արել»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 ժամի» վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս