Մ. Մելքումյան. Քառօրյան կամ եռօրյան նախորդող աշխատանքի վերջնական ակորդն է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հավաստմամբ` ինքը պատգամավորական աշխատանքից չի հոգնում: Այս մաին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ ԱԺ քառօրյա նիստերը եռօրյա դարձնելու մասին առաջարկին: Հիշեցնենք, որ Ռ. Հակոբյանն իր առաջարկը հիմնավորել էր՝ ասելով. «Պատգամավորները հոգնում են»:

Միքայել Մելքումյանը նշեց, որ թեև մյուս պատգամավորների անունից խոսել չի կարող, բայց չհանաձայնեց, թե խորհրդարանականները «հոգնում են»: «Նախկինում եռօրյայից դարձել ա քառօրյա, չէ՞… Չգիտեմ` որոշումը երևի օրենսդրական աշխատանքի կազմակերպման հնարավորությունից է ելել, ռեժիմից: Քառօրյայից առաջ մեկնարկում են հանձնաժողովի նիստերը, հինա եռօրյայից առաջ ո՞նց է սա արվելու… Քառօրյան կամ եռօրյան նախորդող աշխատանքի վերջնական ակորդն է` սա պետք է հասկանալ: Այս ֆորմատը` քառօրյայի, ես գտնում եմ, նորմալ է: Աշխատանքը որ ակտիվանա` ես կողմ եմ, բայց պասիվանալուն դեմ եմ»:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հինգշաբթի օրերին նիստերի դահլիճում գրեթե պատգամավորներ չեն լինում, նա պատասխանեց. «Հավասար է: Որ էդքան շատ չեն` փաստ է: Իմ դիտարկմամբ՝ միշտ լինում են: Գուցե հինգշաբթի օրվա վերջում մի քիչ քչանում են, որովհետև մարդիկ շրջաններ են գնում, բան, հնարավոր է, բայց էդպես միտում, որ հինգշաբթի օրը պատգամավորները նիստերի դահլիճում չեն լինում, ես չեմ նկատել»:

Տեսանյութեր

Լրահոս