Բարձրանալու է նաև պատգամավորների աշխատավարձը

Կառավարության կողմից խորհրդարան ներկայացված «Պետական պաշտոնատար անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների համաձայն` հուլիսի 1-ից բարձրանալու է նաև օրենսդիր մարմնի անդամների` պատգամավորների աշխատավարձը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում հաշվարկել է, որ պատգամավորները կստանան 500.000 դրամի չափով աշխատավարձ:

Նա նշել է, որ, մասնավորապես, ԱԺ պատգամավորների պարագայում կգործի բազային աշխատավարձի նկատմամբ տասնապատիկ գործակցի կիրառման սկզբունքը: «Եթե նվազագույն բազան ըստ նախագծի` 2014 թ. հուլիսի մեկից կազմելու է 66 հազար 140 դրամ, ապա տասնապատիկը կազմելու է 666 հազար դրամի չափով, որից հարկը հանելուց հետո` պատգամավորի աշխատավարձը կազմելու է մոտավորապես 500 հազար դրամ»,- հայտնել է ՀՅԴ-ական պատգամավորը:

Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս