
Զարուհի Փոստանջյանի դուստր. Հպարտ և երախտապարտ եմ, որ նման մայր ունեմ

Զարուհի Փոսխանջյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու է եկել նաև նրա ընտանիքը: 168.am-ի հետ զրույցում նրա դուստրը՝ Լուսինեն, ասաց, որ երբ ինքը ԵԽԽՎ-ում հարց տալիս լսել է իր մորը, հպարտ է եղել: «Եկել ենք դիմավորելու ինչպես ամեն անգամ, երբ նա գործուղումների է լինում: Հպարտ և երախտապարտ եմ, որ նման մայր ունեմ»,- ասել է նա:
Օդանավակայանում գտնվող ակտիվիստներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հարցրել է այն, ինչ «շատերը պատերի տակ են խոսում»: