«Մենք միասնական ընդդդիմություն չունենք` ցաքուցրիվ խմբակներ են»

«Ընդդիմությունն իր գործողություններով է ապացուցում, որ ընդդիմություն է: Եթե իրենք քվեարկում են մեծամասնության նման, ուրեմն ընդդիմություն չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը` անդրադառնալով Աժ-ում տեղի ունեցած ՀՀ գլխավոր դատախազի թեկնածության շուրջ քվեարկությանը: Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց 103 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Համլետ Հարությունյանը նշեց, որ ինքը վաղուց է խոսել այն մասին, որ Հայաստանում ընդդիմություն չկա, ապա ավելացրեց. «Դժբախտաբար, մենք հզոր ընդդիմություն չունենք, ինչը երկրի զարգացման համար կարևոր կլիներ: Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, որ ընդդիմություն չկա»:

Նա բացառեց այն տարբերակը, թե քվեարկության ընթացքում արձանագրված 3 դեմ ձայները կարող է Հանրապետական պատգամավորներից լինել` պատճառաբանելով, թե ՀՀԿ «կագապահությունը երբեք ճեղք չի տա»: Նրա գնահատմամբ՝ իշխանությունն ավելի կազմակերխված է, իսկ ընդդիմությունը` «ցաքուցրիվ» է, դրա համար էլ 3 հոգի են դեմ քվեարկում դատախազի թեկնածությանը:

«Ընդդիմադիրներին թվում է՝ եթե սրան վիրավորեն, նրան վիրավորեն, ուրեմն էդ ա` ընդդիմություն են, բայց իրենք մեծ անելիք ունեն գաղափարական, քաղաքական դաշտում: Մենք միասնական ընդդդիմություն չունենք` ցաքուցրիվ խմբակներ են»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է նրան, թե ընդդիմության մեծ թվով ներկայացուցիչներ ասում են, որ «դեմ» քվեարկողների թվում իրենք են, ապա ՀՀԿ-ական պատգամավորը հիշեց մի պատմություն. «Ես գիտական ղեկավար ունեի, ով շատ հայտնի գիտնական Զավեն Գրիգորյանն էր: Երբ նա պետք է ընտրվեր, գիտխորհրդի բոլոր անդամները դուրս գալիս նրան շնորհավորում էին, ասում՝ ես քեզ կողմ եմ քվեարկել: Արդյունքները հրապարակելուց հետո պարզվեց, որ կողմ ձայն չկա: Էդ մարդիկ անհարմար վիճակի մեջ ընկան:

Նիկոլն ա իրա թերթիկը նկարել, մեկը՝ ինքն ա եղել, իսկ էն երկուսի ճակատագիրը տենց էլ անհայտ մնաց, որովհետև հեղինակային իրավունքը առնվազն 30 հոգի վիճարկում ա»:

Տեսանյութեր

Լրահոս