«Սերժ Սարգսյանին հնարավոր չէ փորձել ծուղակը գցել». ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար

«Շատեր մղվեցին ակտիվ պաշտպանելու ՀՀ նախագահին՝ հաշվի չառնելով, որ նա ավելի ծանր հարցեր է քննարկել, ավելի ծանր բանակցությունների մասնակցել ու նման պարզունակ ձևերով նրան փորձել ծուղակը գցել հնարավոր չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված՝ Զարուհի Փոստանջյանի հարցին: Նա նշեց, որ Ս. Սարգսյանի անվան վրա հարցը բացասական հետևանք չթողեց, ապա ավելացրեց, թե Եվրոպայում բոլորը խոսել են այն մասն, թե ինչպիսի հմուտ քաղաղաոական գործիչ է ՀՀ նախագահը:  Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե Զ. Փոստանջյանը նման հարց հնչեցրեց Դ. Հարությունյանի լիբերալության պատճառով, նա արձագանքեց այսպես. «Ես ժողովրդավարությունը հասկանում եմ հենց այս ձևով: Բայց մարդիկ կան, որ ժողովրդավարւթյունը այլ ձևով են հասկանում, օրինակ, Զ. Փոստանջյանը ժողովրդավարությունն այս ձևով է հասկանում, որ պետք է նման հարց հնչեցվի: Մենք ունենք տարբեր մոտեցումներ: Ես համարում եմ, որ ճիշտ եմ վարվել և այստեղ լիբերալության մասին խոսք չի գնում: Ես ոչ թե բարի պատվիրակության ղեկավար եմ, այլ՝ արել եմ այն, ինչ թելադրում է ժողովրդավարությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031