
Պայմանագիր չկա ու չկա

«Հայաստան պետության ու ՌԴ-ի միջև որևէ պայմանագիր չկա: Կա պայմանագիր «Գազպրոմի» ու «ՀայՌուսգազարդի» միջև»,- այս մասին, ի պատասխան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցադրումների՝ այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը խնդրում էր իրեն օգնել, որպեսզի «գլուխ հանի»՝ հասկանալու համար, թե գազի սակագինն ինչպե՞ս է թանկացել, եթե չկա թանկացման մասին պայմանագիրը, ինչի մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գ. Սահակյանը նշեց նաև, թե գազը թանկացել է, որովհետև պայմանագիրը կնքված է երկու տնտեսվարող սուբյեկտների միջև: