Սա շառլատանություն է

«Նման բան չկա: Անվտանգության խնդիր այսօր չկա դրված: Սա միայն ենթադրությունների հիմքում ընկած հիպոթեզ է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը` անդրադառնալով այն հիմնավորումներին, թե Հայաստանը Մաքսային միությանն անդամակցել է անվտանգության նկատառումներից ելնելով:

«Խնդիրն անվտանգության հետ կապված չէ` մենք այդ նույն անվտանգության խնդիրը տարիներ առաջ ՌԴ-ի հետ լուծել ենք` լա՞վ, թե՞ վատ, դա այլ հարց է, բայց խնդիրը լուծված է: Ասոցացման համաձայնագրին դեմ քաղաքական գործիչները, երբ լուջ արգումենտ չունեն, բերում են անվտանգության խնդիրը: Փաստ չունեն, չեն կարողանում հիմնավորել, թե ինչու է Մաքսային միությունը լավ, ասում են` անվտանգություն կա, թե բա մի մոռացեք: Սա անբարոյականություն է: Գալիս են ասում են` վայ աման, թուրքը կգա` մեզ կմորթի, կբռնաբարի, թե բա` ի՞նչ Եվրոպա: Սա շառլատանություն է, անբարոյականություն, մտացածին, արհեստական հիմնավորում է»:

Տեսանյութեր

Լրահոս