«Ես չգիտեմ, գուցե այդ պարող կամ երգող տղաները, որ առաջին անգամ եմ լսում, շատ լուրջ գործ են իրականացնում ՀՀ-ում, գուցե այդ 7 մլն դրամին էլ իրապես արժանի են, բայց ես խոստանում եմ՝ ԲՀԿ խմբակցությունը անպայմանորեն կներկայացնի առաջարկ արագ արձագանքման խմբին 10 մլն դրամ տրամադրելու հարցով»
Ըստ Կարեն Անդրիասյանի, 10 միլիոնը հնարավոր է հայթայթել, եթե կրճատվի մի երկու համերգ, մի երկու գործուղում, մի երկու առողջապահական հատկացում:
Նախարարը շատ մանրամասն ներկայացրեց ձվադրման պրոցեսը, բացատրեց խնդրի նրբությունները, և պատգամավորին հուշեց, որ ձվադրման ժամանակ մայր ձկները ոչ թե մոտենում են գետերին, այլ գետաբերանների ակունքներին և այնտեղ են իրակացանում ձվադրում:
Ձեր խորհրդատուները, որոնք հսկայական գումար են ստանում, ի՞նչ խորհուրդ են տալիս Սյունիքի մարզի արոտավայրերի մասով: Համապատասխան փաստաթուղթ կա, որ տարածք է տրվելու Իրանի Իսլամական Հանրաետությանը որպես արոտավայր:
Սերգո Կարապետյանի նյարդերը տեղի տվեցին: Վերջինս զայրացավ. «Ես չեմ հասկանում, սա ելո՞ւյթ է, թե՞ հարց: Հարցը կոնկրետ տվեք՝ պատասխանեմ: Տասը րոպե է՝ խոսում եք»:
Գիտեք, ճիշտն ասած, ես ծանոթ չեմ որևէ նախագծի դեռևս, դրա համար որևէ բան ասել չեմ կարող, որովհետև չեմ ուզում օր առաջ ասել: Դա կարող է լավ լինի, թե վատ, կարող է օրերից մի օր իսկապես շատ հետաքրքիր լինի նախագիծը, կարող է վատ լինի, ցավոք սրտի, դեռևս չեմ ծանոթացել, բայց անպայման պատրաստվում եմ մյուս շաբաթվա սկզբին ուղղակի ծանոթանալ, տեսնել՝ արդյոք ինձ՝ որպես քաղաքացու առաջին հերթին դուր կգա՞ այդ նախագծերից որևէ մեկը, թե՞ չէ:
«Մենք նախագիծ չենք հաստատել, մեզանից ինչ փաստաթղթեր ուզել են իրավապահ մարմինները, ամբողջական փաթեթը տրամադրել ենք, այս ամբողջ ընթացակարգը մեր լիազորությունների մասով կատարված է»,- հավաստիացրեց նա՝ ավելացնելով, թե որևէ նոր բան այս հարցի շուրջ «ցավոք սրտի» հայտնել չի կարող:
Հարցին, թե ստացվում է, որ Ձեր տղան թմրանյութի տեղափոխման հետ առնչություն չունի՞, նախարարը պատասխանեց. «Անօրինական որ լիներ՝ այնտեղ չէր լինի»:
«2014թ.-ի համար մեզ տրամադրվել է երիտասարդականի պահով 266 մլն 230 հազար 2200 դրամ: Այդ գումարների շրջանակում կարողանում ենք երիտասարդների հարցերին անդրադառնալ։
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հորդորեց չխուսափել ու պատասխանել, թե երգչուհի Նունե Եսայանի համերգի համար տրամադրված 54 միլիոն դրամը բյուջեո՞վ էր նախատեսված, արդյոք մշակույթի նախարարարության բյուջեի՞ց էր հատկացված:
«Հիմա օրը մոտավոր 1000 հոգի Հայաստանից անցնում է Ձեր՝ Սփյուռքի բալանս, ու եթե հինգ տարի էլ էսպես գնա, Դուք դառնալու եք համայն հայութան նախագահ կամ նախարար»
Սփյուռքի նախարարը համոզված է, որ Մաքսային միություն մտնելով՝ Հայաստանը դռները չի փակում Եվրոպայի առաջ
Հայաստանն աշխարհում ավելի շատ նման է Յանուս աստծուն, որն աշխարհում իր բազմավեկտոր քաղաքականության շնորհիվ հասցնում է դեմքը մի քանի տեղերում ցույց տալ»
168.am-ը Յուրի Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում կարծիքներին, որ իր որդու հետ տեղի ունեցած միջադեպից հետո ինքը պետք է հրաժարական տա:
«Ինձ մոտ ժպիտ է առաջացնում հայաստանյան մեդիադաշտի վերաբերմունքը արտաքին քաղաքականությանը, փորձը՝ ստեղծել արհեստական էմոցիոնալ բնույթի խնդիրներ»
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կլինի, եթե հանրությունը սպասվող թանկացման դեմ կրկին բողոք կազմակերպի, Կամո Արեյանն ասաց, թե չկա մի երկիր ու քաղաք, որտեղ որևէ ապրանքի կամ ծառայության գնի «մազաչափ» թանկացումն անգամ ոգևորությամբ ընդունվի։ «Նրանք, ովքեր չեն ցանկանում վճարել, դրսևորում են քաղաքացիական էմոցիա: Երբ օրենքը սկսվեց կիրառվել, այդ էմոցիաները պետք է գնան»,- եզրափակեց նա։
Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը, հայտարարել էր, որ իր հորեղբոր սպանության «կնքահայրը» Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է: Aravot.am-ի հետ զրույցում Հակոբ Մուրադյանը ասել էր, որ հիմքեր ունի և Կովալենկո Շահգալդյանին է համարում սպանության մեղավոր:
Արարատի մարզպետը վտահեցրեց, որ որևէ ճնշում թեկնածուներից և ոչ մեկի վրա չկա և չի կարող լինել։ Նա հավաստիացրեց, որ ճնշումներ՝ ստիպողաբար այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու պահանջներ բնակիչների նկատմամբ նույնպես չկան։
«Գերազանց եմ զգում ինձ նոր պաշտոնում, թեև աշխատանքը ծանրաբեռնված է»,- այս մասին այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Նիստը վարող ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը զգուշացրեց, թե մարզպետին շատ հարցեր տալ պետք չէ, որովհետև վերջինս նորանշանակ է և շատ հարցերին չի տիրապետում։
Փաշինյանն էլ նայելով ձեռքի տակ եղած բյուջեի պաշտոնական տվյալներին, ապա Արագածոտնի մարզպետին ուղղելով իր խոսքը՝ ասաց. «Հիմա ստացվում է, որ ձեր աշակերտները գնացել են Սյունի՞ք»։
Նիկոլ Փաշինյանը 2014թ.-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից հետաքրքրվեց, թե ինպե՞ս է ստացվել, որ Լոռու մարզը աղքատության ցուցանիշով երկրորդն է ՀՀ-ում:
Արդեն 14 տարի է՝ հայտարարված է, որ դրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը: Ինչո՞ւ չի կատարվում, էդ ի՞նչ բարդ բան է, որ այս ընացքում հասցրել եք մի քանի պռոեկտներ իրականացնել, բայց սա չեք կարողանում իրականացնել: Արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞
Ես ինքս մի քանի անգամ եղել եմ այս իրավիճակում և ականատես եմ եղել, թե ինչպես են աղջիկները, կանայք կռացած մնում հանրահայտ երթուղային տաքսիների մեջ: Քանի որ ասֆալտապատումը բյուջետային միջոցներով է կատարվում՝ ինչո՞ւ նպատակային չեն ծախսվում գումարները, որ քաղաքացիները սթրեսի չենթարկվեն: Թե՞ ուզում եք բոլորը տեսնեն, որ ասֆալտ եք անում:
Փոխքաղաքապետը նաև հորդորեց. «Կենդանակերպի ու գուշակության նշանների փիլիսոփայությունը գուշակեք այլ ուղղութամբ, այլ անձի շուրջ»: Նիկոլ Փաշինյանն էլ տեղից արձագանքեց. «Ո՞ւմ, Սերժի՞»:
Մենք վաղուց պիտի այս քայլին գնացած լինեինք, որովհետև այս քայլով շատ խնդիրներ կլուծեինք: Նախկինում տնտեսական խնդիրներ չկային, ես կցանկանայի, որ է՛լ ավելի բարձրանար:
Դավիթ Հարությունյանն Իշխան Զաքարյանի բացակայությունը պատճառաբանել էր նա վատառողջ լինելով, այնինչ 168.am-ի հետ զրույցում Արտավազդ Ներսիսյանն ասաց, որ նախօրոք պլանավորված այց է եղել վերահսկող օբյեկտ, ինչի պատճառով Իշխան Զաքարյանը չի կարողացել ներկայանալ ԱԺ: Դիտարկմանը, թե հայտարարվեց, որ Ի. Զաքարյանը հիվանդ է, ՎՊ աշխատակազմի ղեկավարն ասաց. «Դե հմի… ես էլ ասում եմ էն, ինչ-որ կա»:
Քանի որ ՎՊ նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանից հետաքրքվեցինք՝ արդյոք նա ՎՊ նախագահի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է: Ի պատասխան Ա. Ներսիսյանն ասաց. «ՎՊ նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից»: Ապա կարծիք հայտնեց, թե ՎՊ նախագահի փոփոխություն անցկացնել «պետք չի»:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, ի տարբերություն նախորդ տարիների, 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անձամբ չի ներկայացել խորհրդարան, թեպետ նախապես հայտարարվել է, որ ընթացող ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ պետք է ներկայանար անձամբ ինքը։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին խորհուրդ տվեց պետական ապարատի կրճատումից չվախենալ։