«Ախր… ես միայն ողջունում եմ: Բայց իրա տեղը սաղ էլ գիտեն, մենք ի՞նչ գործ ունենք տենց բաների հետ, միջնորդել, բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` անդրադառնալով լուրերին, թե ինքը ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ այցելել է նախագահ Սերժ Սարգսյանին և միջնորդել, որպեսզի ՎՊ նախագահի պաշտոնում կրկին վերաառաջադրի Իշխան Զաքարյանին:
Այսօր Աժ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` խոսելով ՎՊ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից վերաառաջադրված թեկնածու Իշխան Զաքարյանի մասին, հիշեցրել է, որ ԱԺ դահլիճում ընդամենը մի քանի ամիս առաջ բուռն քննարկվում էր 2012թ. ՎՊ տարեկան հաշվետվությունը, իսկ այսօր տոնայնության փոփոխություն կա։
Արարատում երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին անդրադառնալով` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխանությունը վարչական լծակներ է կիրառել, ինչի արդյունքում էլ ՀՀ թեկնածուն հաղթել է:
Գիտե՞ս, այ տղա ջան, տուր դատարան, փաստեր ունե՞ս՝ խոսի: Էս պոպուլիզմի ամբիոն չի, ստեղ լուրջ մարդիկ են, և մի մտածեք, որ էն դաշտն է, անտեղի դաշտ է, դուք էլ ջուր չունեք՝ գաք մտածեք էս դաշտի ջրվորն եք: Բերել էսպես ցնորամիտ, իրոնիայով խոսակցություններ…
Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունն ԱԺ-ում քվեարկության կդրվի վաղը: Քվեարկությունը կանցկացվի փակ ռեժիմով, ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում:
Մեկն ու մեկդ գրություն դե գրեիք դատախազություն, ինչի՞ եք ամեն ինչ բարդում Իշխան Զաքարյանի վրա ու փորձում դրանով արդարացնել ձեր անգործությունը, երբ ամբողջ մի կառույց տարիներ շարունակ նույն հաշվետվությունն է տվել, ինչպես վերջին անգամ
Հիմա պարոն Զաքարյան, ես Ձեզանից պահանաջում եմ, որ ասեք՝ էդ ի՞նչ կաբել էր, թալանվե՞լ են պետական միջոցները, թե՞ ոչ և մենք որպես ԱԺ մարմին՝ ի՞նչ պետք է անենք։ Լավ, էս ժողովուրդն ի՞նչ պետք է մտածի այս ամեն ինչի մասին։
Եվ հնարավոր չէ, որ դրանից հետո ընդդիմության ՎՊ նախագահը կգնար ու աշակերտի նման կներկայանար նախագահական ու կլսեր՝ ինչ են իր մասին ասում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի քննարկման ժամանակ հիշեցրեց ՎՊ հայտնի բացահայտումներից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած աշխատանքային հայտնի խորհրդակցությունը, որի ժամանակ վերջինս խիստ քննադատության էր ենթարկել Իշխան Զաքարյանին:
Նույնն է, որ ասես քրեակատարողական հիմնարկի պետը վերահսկում է քրեակատարողական հիմնարկի ներքին գործողությունները՝ սա աբսուրդ է: Դուք ընդամենը մեծ ՔՀԿ-ում սմենի պետի պարտականություններ եք իրականացնում: Դուք չեք կարող համարվել անկախ մարմին և ցանկացած ղեկավար, որ առաջադրվեր՝ դեմ էի քվեարկելու:
«Ի՞նչ իմաստ ունի բացահայտել խախտումները, եթե դրանց արդյունքում որևէ մեկը չի պատժվում»,- դիմելով ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին` այսօր ԱԺ-ում հետաքրքրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Ի՞նչ երաշխիք կա, որ Ձեր վերանշանակումը կապված չէ նրա հետ, որ Ձեզ վրա ազդել են, որ Ձեր մոտեցումներն այսուհետ ավելի փափուկ կլինեն, Դուք աչք կփակեք այն չարաշահումների վրա, որոնք բացահայտել եք:
«Ես Նախախորհրդարանի անդամներից շնորհակալություն եմ հայտնում՝ Ժիրայր Սէֆիլյանին, Խզմալյանին, որ իրանք լավ ակցիա արեցին մեր «Սիթիների» համար, մենք գովազդին պետք է մոտ 20 մլն փող տայինք, այդ 20 մլն-ը տնտեսեցինք և տալիս ենք ուսանող երեխեքին»:
Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի և կողմնակիցների հեղափոխությունից հետո Ազատության հրապարակում էին:
Վերահսկիչ պալատի պաշտոնում ՀՀ նախագահի կողմից վերաառաջադրված Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին իրեն վերաառաջադրելու համար, ապա՝ անդրադառնալով խմբակցությունների հետ հանդիպումներին, նշեց, թե պատգամավորները հնարավորութուն են ունեցել իրեն հարցեր ուղղել, քննարկել դրանք ազատ ռիժիմով:
ԱԺ-ում քիչ առաջ քվեարկության դրվեց «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրենքի նախագիծը: Մինչ այդ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե «անբարոյական է» կողմ քվեարկել բարձրաստիճան պաշտոնյաների, իշխանության ներկայացուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ իր զարմանքը հայտնեց. «Ես զարմանում եմ, որ համաշխարհային ճանաչում ունեցող հայկական ընտանիքները հայ կնոջ ու տղամարդկանց իրավունքները դարձրել են քննարկման առարկա: Ես կողմ եմ, որ այդ օրենքը ընդհանրապես հանվի, որովհետև մեր երկրում ի վերուստ բանականանոն ճանապարհով զարգացել է, երբեք կանանց իրավունքները հայ հասարակության հետ չեն մասնատվել»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց, որ իր պահանջը` հանդիպելու Արաբկիրի ոստիկանապետի հետ, չի կայացել, իսկ Նիկոլ Փաշինյանին չեն թույլատրել հանդիպել Շանթ Հարությունյանին
Մոտ հինգ րոպե տևած հանդիպումից հետո Իշխան Զաքարյանը մի քանի լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ՀՀԿ-ականները շատ հարցեր ունեին իրեն: Դիտարկմանը, թե հարցերը շատ էին, բայց հանդիպումը շատ կարճ տևեց, նա այսպես արձագանքեց
«Երբ բոլոր պատգամավորներին հարցեր կտաք, կհավասարվենք, կգաք ինձ էլ կտաք, թե չէ նեղանում են, ասում են սաղ տեղերը քո հարցազրույցն ա»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են նոյեմբերին, շուրջ երկու տարի տևած դադարից հետո, հանդիպել միմյանց հետ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ՀՀ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ՄՄ օրենսդրությանը: 168.am-ը ՀՀ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում իր ղեկավարած ոլորտում:
Աժ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում երեկ քննարկվում էր լրատվամիջոցների կողմից զրպարտանքի ու վիրավորանքի համար նախատեսվող հատուցման չափը նվազեցնելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը:
Որոշ լուրերի համաձայն՝ Վահան Հովհաննիսյանն արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում է, որտեղ տարբեր հանդիպումներ է ունենում, բայց արդյո՞ք մեկնել է հենց այդ գործընթացի կարգավորման համար, հայտնի չէ:
Վերահսկիչ պալատի հայտնի բացահայտումներին, ինչպես հայտնի է՝ հաջորդեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խիստ գնահատակնները՝ ուղղված ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին: «Շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի»,- նկատել էր ՀՀ նախագահը:
168.am-ի հետ զրույցում՝ պարզաբանելով ստեղծված իրավիճակը, Հովհաննես Սահակյանն ասաց. «Ես ասեցի Լյովիկ, որովհետև եթե տարրական գրագիտությունը մարդկանց չի ներում, որ պետք է ասեն… եթե տարրական մոտեցում չունեն երկրի նախագահի ինստիտուտի հանդեպ, ոչ թե անձի վերաբերյալ, ես նորից իմ կարծիքին ու տեսակետին եմ, որ իմ պատասխանը ոչ լինելու է մեկը, այլ հարյուրը: Որևէ բարոյական իրավունք չունեն վարվելու նման ձև որևէ հարթության մեջ»:
Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում միջադեպ տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև: Լևոն Զուրաբյանը՝ խոսելով հանրահավաքների ազատության մասին օրինակ բերեց տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժիկ, հեռացիր», ինչը դուր չեկավ Հովհաննես Սահակյանին:
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնեց, թե իրենք Իշխան Զաքարյանին հարցեր չեն ուղղել, լսել են վերջինիս մոտեցումները, որովհետև ծանոթ են նրա աշխատանքին:
168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյոք Շանթ Հարությունյանի և իր թիմակիցների կատարած գործողությունների համար նախատեսված Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը համարժե՞ք է:
Վերահսկիչ պալատի հայտնի բացահայտումներին, ինչպես հայտնի է՝ հաջորդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խիստ գնահատակնները՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին: «Շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի»,- դիմելով Իշխան Զաքարյանին՝ ասել էր Սերժ Սարգսյանը: