Սեյրան Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի մոտ Իշխան Զաքարյանի համար միջնորդելու մասին
«Ախր… ես միայն ողջունում եմ: Բայց իրա տեղը սաղ էլ գիտեն, մենք ի՞նչ գործ ունենք տենց բաների հետ, միջնորդել, բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` անդրադառնալով լուրերին, թե ինքը ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ այցելել է նախագահ Սերժ Սարգսյանին և միջնորդել, որպեսզի ՎՊ նախագահի պաշտոնում կրկին վերաառաջադրի Իշխան Զաքարյանին: Մեր հարցին, թե Իշխան Զաքարյանն ավելի լա՞վ կաշխատի, Սեյրան Սարոյանը պատասխանեց.
«Իհարկե, լավ կաշխատի: Չե՞ք տեսնում, էսքան տարի լավ ա աշխատում»: Հետաքրքվեցինք նաև, թե իր կարծիքով նախագահի խիստ քննադատություններից հետո Իշխան Զաքարյանն այսուհետ նոր բացահայտումներով հանդես կգա՞: Ի պատասխան գեներալը նախ զարմացավ. «Բայց նախագահը ի՞նչ ա ասել որ»: Իսկ երբ հիշեցրինք, նա պատասխանեց. «Աշխատող մարդուն են բան ասում, չաշխատող մարդուն ոչ մեկ ոչ մի բան չի ասում»: