Ա. Արզումանյանը՝ Ի. Զաքարյանին. Չեմ կասկածում, որ եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, Դուք ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք աշխատել

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերաառաջադրված Իշխան Զաքարյանի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց, թե այս ամենից ինքը թատրոնի տպավորություն ունի:

Դիմելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին՝ նա նշեց. «Դուք նոմենկլատուրայի մաս եք եղել: Մի տեսակ թատերական տպավորություն եմ ստանում: Չեմ կասկածում, որ եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, Դուք ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք աշխատել: Մենք իբր ունենք անկախ դատարաններ, հեռուսատատեսություն, Դուք էլ հիմա իբր անկախ ՎՊ եք: Գիտեք՝ սա ժամավաճառության նման է կարծես:

Տնտեսական մրցակցության հանձնաժողովից ասացին, թե Հայաստանում շաքարի մենաշնորհ չկա, որ Կոկա-կոլա ընկերությունը մի քիչ շաքար է բերում, հիմա ստացվում է, որ եթե մարդը շաքարաքլոր ա բերել ֆրանսիայից, դրանով խախտել է մենաշնորհի առկայությունը: Այսպես եք հիմնավորում դուք:

Եթե ուզում եք սրան մաս կազմենք, եկեք անեն… Նույնն է, որ ասես քրեակատարողական հիմնարկի պետը վերահսկում է քրեակատարողական հիմնարկի ներքին գործողությունները՝ սա աբսուրդ է: Դուք ընդամենը մեծ ՔՀԿ-ում սմենի պետի պարտականություններ եք իրականացնում: Դուք չեք կարող համարվել անկախ մարմին և ցանկացած ղեկավար, որ առաջադրվեր՝ դեմ էի քվեարկելու»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս