ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե ինչպե՞ս է Կառավարությունը ԱԺ-ի թույլտվությամբ յուրացրել օրենսդիր իշխանությունը և թելադրում է ոչ միայն ընդունվող օրենքների բովանդակությունը, այլև հերթականությունը։
«2014 թվականի բյուջեի եկամուտների մասը քննարկելիս մենք կենտրոնանում ենք վարչարարության վրա, բայց հարցը ավելի խորքային է»,- այսօր ԱԺ-ում 2014 թ. պետական բյուջեի քննարման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ է առաջարկում Ֆինանսների նախարարությունը, որպեսզի մի կողմից փորձի կրճատել ստվերը, մյուս կողմից՝ օժանդակի, որ վարչարարության բեռը բիզնեսի վրա ծանր չլինի:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ տեղի կունենա հանդիպում երկու պետությունների նախագահների միջև: Վարչապետն ասաց, թե այս պահի դրությամբ որևիցե նոր տեղեկատվություն, որը լավատեսություն է ներշնչում, չկա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին խնդրեց անդրադառնալ նոր ՀԴՄ-ների գնման հետ կապված «անհասկանալի վիճակին»:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ «Դատապարտյալների հիվանդանոցում» հանդիպել է դերասան Վարդան Պետրոսյանի հետ: Նա վստահեցնում է, որ այն պայմանները, որում գտնվում է Վարդան Պետրոսյանը՝ «չասենք՝ ոչնչով չի զիջում, բայց այնտեղ բոլոր բավարար, անհրաժեշտ պայմանները կան. իր առողջությանը հետևելու և բուժումները ստանալու համար»:
Նախկին վարչապետի կարծիքով՝ իրականում ծրագրային բյուջետավորում չկա և դա պարզապես բլեֆ է:
Մամուլում տեղեկություններ կան, որ «Սիքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որը արագաչափեր, տեսախցիկներ է դնում, որը, համաձայն մամուլի հրապարակումների, պատկանում է Սերժ Սարգսյաի եղբորը կամ ընտանիքին, 4.2 մլդ դրամի հասույթ է ապահովում:
ՀՀ արդադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, թե իրեն չեն թույլատրել մուտք գործել «Նուբարաշեն» ՔԿՀ և տեսակցել նոյեմբերի 5-ի հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանին և մյուսներին, նշեց, թե տվյալ դեպքը բացառություն է եղել.
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորները խորհրդարանում ստորագրահավաք են իրականացնում՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման հարցը մեկ տարով հետաձգելու մասին արտահերթ նիստ հրավիրելու նպատակով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում ներդրումների նվազումը և ի՞նչ ազդեցություն ունի այն Հայաստանի վրա՝ որպես կոռուպցիոն երկիր ընկալելու հարցում:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվում է իր մանդատից: Պատճառն այն, որ ՕԵԿ պատգամավորը պատաստվում է անցնել այլ աշխատանքի:
Ձայների 10 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց:
Մենք ունենք ընդհանուր քաղաքական գիծ և ունենք որոշակի հարցերում որոշակի դիրքավորում: Որոշ հարցերում մեր կարծիքն ավելի կարծր է, ավելի քիչ կոմպրոմիսի տեղ ունի ու ես իմ քվեարկություններով իրականացնում եմ իմ սկզբունքներին հավատարիմ քաղաքականություն:
Հիշեցմանը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գնահատմամբ՝ բյուջեն «լափեցին», դրա համար պետք է պատիժ կրեին, Առաքել Մովսիսյանը ոչինչ չպատասխանեց: Հարցին, թե ինչո՞ւ եք լռում, չե՞ք հավատում, որ թալանվել է 2012թ. բյուջեն, Ա. Մովսիսյանը պատասխանեց. «Չեմ հավատում»:
168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ խմբակցությունը որոշեց Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության ժամանակ կողմ քվեարկել Իշխան Զաքարյանի թեկնածությանը:
Երեկ տեսանյութ տարածվեց, ըստ որի` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՎՊ նախագահի դեռևս թեկնածու Իշխան Զաքարյանին ԱԺ միջանցքում տեղեկացնում է, թե ինչպիսի հարցեր է ուղղելու իրեն ԱԺ դահլիճում: «Սուր հարցեր կտամ»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե աշխատավարձի բարձրացումից հետո Ձեր կենսակերպում որևէ փոփոխություն կլինի՞, նա այսպես պատասխանեց. «Իմ ապրելակերպում փոփոխություն չի լինի, նաև մյուսների կյանքում էլ չի լինի, որովհետև պատգամավորը նաև ինքն իրեն է սպասարկում: Ի՞նչ փոփոխություն պիտի լինի»:
Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ նրանք, ովքեր իշխանության այս կամ այն պաշտոնյային պարբերաբար մեղադրում են «վիլլաներ» կամ շքեղ առանձնատներ ունենալու համար՝ գրպանահատ են և շահարկող: «Պետական պաշտոնյան կարող է պաշտոնատար անձ լինել և բաժնետեր լինել ինչ-որ բիզնեսի կամ ձեռնարկության»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ժառագություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստաջյանի կողմից խորհրդարան ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկելու:
Ձեր խղճի, հոգու հետ մտնում եք գործարքների մեջ, փորձում եք ձեր խիղճը վաճառել: Երբ ընդունվեց ԼՂԻՄ-ի հետ միացման որոշումը, որը հաստատվեց Գերագույն մարմնի կողմից, մեր հոգին տեղն էր, գործարքների հետ չէիք մտնում, խիղճներս համահունչ էր, հիմա ԼՂՀ է, որևէ մի կտոր հող ոչ վաճառքի, ոչ սակարկման ենթակա չէ: Ես չեմ վախենում ոչ պատերազմից, ոչ էլ… մենք պարտավոր ենք ապրել ու պետք չէ վախենանք, որ մի օր պատերազմ կսկսի
ԱԺ-ում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը:
Տո խի՞ չունի, ընչի՞ չունի: Ինչի՞, պաշտոնյան պտի սոված մնա՞, հլը ասա՝ տենամ: Ասենք, Իշխանի տունն էլ ծախինք, կերանք, հետո ի՞նչ ենք անելու: Ջահել երեխեք եք, էլի, աշխատեք լավատես լինեք, սիրուն աղջիկ ես, փորձի լավատես լինել, դու տենց սիրուն մարդ էլ չես ունենա, մարդիդ կյանքն ուտելու ես:
ՎՊ նախագահի ընտրության հետ կապված եղան նաև այլ հարցադրումներ և ես կարծում եմ՝ դրանք բացարձակապես կապ չունեին ոչ օրվա թեմայի հետ և ոչ էլ ընդհանրապես իրականության հետ և այս առումով լրատվամիջոցներից մեկին ընդարձակ հարցազրույց եմ տալու և պատասխանելու եմ բոլոր հարցերին:
Պետրոսյանը լավ տղայա, բայց չէ՞որ երկու ախպեր են մահացել, ի՞նչ աներ Ոստիկանությունը, ասա, չէ՞ որ դուք`ժուռնալիստներդ, գնացիք իրանց տուն, նկարեցիք, թե մերը ոնց ա լացում, էլի դուք արեցիք սաղ: Եթե Վարդան Պետրոսյանի մասին մտածեիք, տենց շուխուր չէիք անի:
«Հիմա հըլը ընդդիմության վիլլաները նայեք, թե ընդդիմությունն ինչ վիլլաներ ունի… Բոլորինն էլ նայեք, տեսեք ինչեր ունեն»: Իսկ թե ում նկատի ուներ, նա այդպես էլ չասաց` անպատասխան թողնելով լրագրողների հարցադրումները:
«Եթե խոսքը Լևոն Զուրաբյանին, Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին է վերաբերում, մենք երեկ քննարկել ենք, ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ներքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի նախագահը, և նախաձեռնել ենք վաղը հանդիպել պատկան մարմնի ղեկավարի հետ և փորձելու ենք հարցի պատասխանը ստանալ»:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, թե փակ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 88-ը, դեմ՝ 13-ը, իսկ անվավեր թերթիկներ չէին արձանագրվել։
«Ասում եմ ձենդ կտրի…»: «Դու ձենդ կտրի, բա խի՞ ես բրդում»,- հակադարձեց ֆոտոլրագրողը:
ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվարկությանը։ Սակայն ՀԱԿ խմբակցությունից ընտրության էին եկել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը:
«ՎՊ-ի նախագահի ուշադրությունը ես հրավիրել եմ այս հանգամանքի վրա, որ հիմնավորվի հետո նոր ներկայացվի այս ամբիոնից»