Ազատության հրապարակից մեկնարկած Հայ Ազգային Կոնգրեսի կուսակցության երթը շարունակվում է։ Երթի մասնակիցները Վազգեն Սարգսյան փողոցով ուղևորվում են դեպի Հայաստանում ԵԽ ԽՎ գրասենյակ։
Երթի մասնակիցները այս պահին շարժվում են Մաշտոցի պողոտայով։ Նրանց ուղեկցում են ոստիկանները։ Մաշտոցի պողոտայում այս պահին երթևեկությունը կանգնած է։
Ցանկացած, հատկապես ազդեցիկ երկրի ղեկավարի այցը Հայաստան տեսականորեն դրական երևույթ է: Խնդիրն առաջանում է այցելության այն բաղադրիչից, որի պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի գնահատմամբ` այն, որ Հայաստանին պատկանող 20 տոկոս մասնաբաժինը ևս փոխանցվում է ռուսական «Գազպրոմի» ընկերությանը, պարզապես «խայտառակություն» է:
Արտաքին ուժերի դեմ պայքարում են շատ կոնկրետ պայմաններում, եթե ունես թշնամի, հակասություններ, ասենք, առևտրական հարաբերություններում, և կարող ես պայքարել անգամ շատ կոշտ: Բայց երբ խոսքը ներքին քաղաքական պայքարին է վերաբերում` ցույցեր, հանրահավաքներ, ապա ես չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում` պայքարել Օբամայի, Օլանդի կամ Պուտինի դեմ: Ի՞նչ է սա նշանակում:
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խոստացավ, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կուտակված աշխատավարձերը վճարվելու են: Սակայն նա ժամկետներ չնշեց, թե երբ են պատրաստվում վճարել այն
Թեև ռուսական գազի գինը Հայաստանի սահմանի վրա լինելու է 189 դոլար, բայց սպառողը գազի համար վճարելու է կրկնակի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էնէրգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
Այս բանակցությունները սկսվել են 2011 թվականից և այդ ժամանակվանից միշտ ասել եմ, որ գազի գինը մեր երկրում մեր սպառողի համար չի փոխվելու: Զուգահեռաբար բանակցություններ են ընթացել ռուսական կողմի հետ՝ գազի գները ֆիքսելու ավելի երկարատև ժամանակաշրջանի համար, որովհետև ամեն տարվա փոփոխությունները բավական ծանր վիճակ են ստեղծում հանրապետության համար:
Նույն ՌԴ-ն, պարոն Պուտինը, ռուս ժողովրդի համար չարիք են: Այնտեղ ապրող ժողովրդի իրավունքները չափազանց ոտնահարված են. ՌԴ-ն մի պետություն է, որը ոտնահարում է ամեն ինչ: Ռուսաստանը հենց իր համար է չարիք, իսկ Հայաստանի համար ՌԴ-ն կրկնակի չարիք է լինելու:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան «վերագաղութացմանն ուղղված այց էր»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Ինչ վերաբերում է Վ. Պուտինի հայտարարությանը, թե ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ Կովկասից, Ալեքսանդր Արզումանյանը նշեց.
168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հայաստանն, այնուամենայնիվ, որոշեց «ՀայՌուսգազարդին» պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը վաճառել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե ՀՀ էկոնոմիկայի նախարար Արմեն Մովսիսյանն արդեն իսկ հանդես է եկել այս հարցի շուրջ մեկնաբանությամբ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Էկոնոմիստ» ամսագրում հրապարակված «Գենդերցիդը Կովկասում» հոդվածին՝ նշելով, թե Հայաստանին «իռոնիայով ձեռ են առնում»։
ՕԵԿ-ը պատրաստել է համապատասխան նյութեր, որոնք ներկայացնելու էն դատարան, որպեսզի դրանք ուսումնասիրվեն ու ձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցներ մեղավորներին պատժելու համար:
Այս գործողությունները չեն տեղավորվում ՌԴ նախագահի այցի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում, քանի որ եղել են և ապօրինի, և այցի բնականոն ընթացքի ապահովմանը անհամաչափ:
Իշխանությունը չգիտակցեց, որ իրավապահներին նման հակաիրավական գործողությունների դրդելով, Գյումրին կայազորի վերածելով, Երևանի կենտրոնը պաշարելով, հասարակական տրանսպորտի շարժը խափանելով, ատելություն սերմանեցին հասարակության մեջ այս բոլոր տհաճությունների պատճառ դարձած Վ. Վ. Պուտինի նկատմամբ:
Ըստ նրա՝ Պուտինյան Ռուսաստանը և նրա ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը շարունակում են գործել հին խորհրդային միության տրամաբանության ներքո, որը, նրա համոզմամբ, անպուսափելիորեն գրանցելու է պարտություն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավաստիացնում է՝ Հայաստանում գազի գինը շուտով կնվազի: Նա պնդում է, որ գազի սակագինը կնվազի նաև հասարակ քաղաքացիների համար: «
«Մեր դաշնակից երկրի նախագահի այցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակվեն, դա հավելյալ երաշխիք է անվտանգության համար»:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը նախատեսում է խաղատները տեղափոխել Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի վարչական շրջաններ, բացառությամբ այն խաղատների, որոնք 40 մլրդ դրամի ներդրումները կկատարեն: Այս հնարավոր փոփոխությունն, ըստ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ «կազինոների» բիզնեսի խոշորացման քայլ է։
Ամեն դեպքում լավ օրից չէ, որ մենք մեր քսան տոկոսը վաճառում ենք, սրա մասին բոլորը կարող են ասել, որովհետև մարդը երբեք իր ապրանքը՝ սկսած բնակարանից, լավ օրից չի վաճառում: Ուրեմն եթե վաճառում ենք, ունենք դժվարություններ բյուջեի հետ կապած, տնտեսության, բանակի պահելու հետ կապված: Ես սրա համար ծափահարութուններ չեմ անում, չեմ ուրախանում, տխրում եմ:
«Ընդդիմադիրները շատ էին ոգևորվել, որ իրենք չորսով ստորագրել էին մի թղթի տակ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով երեկվա խորհրդարանական քննարկումներին:
Արդյոք Հայաստանում կենսաթոշակային համակարգն ունի՞ ռեֆորմների անհրաժեշտություն՝ այո, ունի, և դա հասկանում ենք բոլորս: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի կարծիքով` Հայաստանում մենաշնորհների առկայության խնդիրը լուրջ է:
ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները: Երկու երկրների նախագահները երկար ժամանակ գտնվել են ՀՀ նախագահի նստավայրում` ունեցել առանձնազրույց, ապա կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:
«Ժողովուրդը միշտ էլ սպասելիքներ է ունենում, երբ բարձր ղեկավարներ են գալիս Հայաստան, և այս անգամ էլ, ինչպես միշտ, սպասելիքները դրական են, հատկապես մենք՝ հայերս, միշտ մտածում ենք , որ լավ լինի»
«Բնական է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որ աջակցի հայկական կողմից առաջարկված համագորակցությանը: Մենք Հայաստանին տեսնում ենք ինտեգրացիոն լիարժեք անդամ և այս կերպ են ընդունում նաև անդամ-պետությունները»:
«Եթե մենք մեր անվտանգությունը կապել ենք Ռուսաստանի հետ, ուզենք թե չուզենք, պարտավոր ենք որոշ առումով ՌԴ-ին ինտեգրվել նաև տնտեսական հարցերով: Բայց որոշ առումով… Հիշեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն ՌԴ-ի հետ մեր պետության հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է և խոշորագույն ինվեստորը:
Տատյանա Վալովայան շեշտեց, թե միֆ են բոլոր այն խոսակցությունները, որ Հայաստանը կզրվի սուվերենությունից, եթե միանա ՄՄ-ին, ինչպես նաև միֆ համարեց այն քննադատությունները, թե ՄՄ անդամ-պետությունների հետ միասնական սահմանի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտ դառնա:
Մի քանի ժամից Վ. Պուտինը արդեն կլինի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ սպասվում է «Ռուսաստան: Հայաստան: