«Ինձ չի կարելի հարց տալ, բոլորը նեղանում են ինձանից». Մհեր Սեդրակյան

Շրջանառվող լուրերի համաձայն` Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերաառաջադրված Իշխան Զաքարյանի թեկնածության համար միջնորդել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Վերջերս էլ Իշխան Զաքարյանը Մհեր Սեդրակյանի աշխատասենյակում առանձնազրույց էր ունեցել վերջինիս հետ: 168.am-ը Մհեր Սեդրակյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ նա միջնորդել է Իշխան Զաքարյանի թեկնածության հարցում: Ի պատասխան՝ Մ. Սեդրակյանն ասաց, թե ինքը չի ցանկանում պատասխանել հարցերին, որովհետև գործընկեր պատգամավորները նեղանում են իրենից. «Ես չեմ ուզում հարցերի պատասխանել, որովհետև ինձ չի կարելի հարց տալ, բոլորը նեղանում են ինձանից: Ինձ մի հարցրեք էլի՝ ղեկավար կա, ուրիշ պատգամավորներ կան: Երբ բոլոր պատգամավորներին հարցեր կտաք, կհավասարվենք, կգաք ինձ էլ կտաք, թե չէ նեղանում են, ասում են սաղ տեղերը քո հարցազրույցն ա»: Իսկ թե ովքեր են այդ պատգամավորները, Մհեր Սեդրակյանը չպատասխանեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս