Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Վազգեն Խաչիկյանին սարքել թանգարանային էքսպոնատ՝ որպես եզակի նմուշ

Վերահսկիչ պալատի պաշտոնում ՀՀ նախագահի կողմից վերաառաջադրված Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին իրեն վերաառաջադրելու համար, ապա՝ անդրադառնալով խմբակցությունների հետ հանդիպումներին, նշեց, թե պատգամավորները հնարավորութուն են ունեցել իրեն հարցեր ուղղել, քննարկել դրանք ազատ ռիժիմով:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նարա Զոհրաբյանը հարց ուղղեց Իշխան Զաքարյանին: «Ակնհայտ է, որ ինչ բացահայտում էլ անի Վերահսկիչ պալատը  այդուհանդերձ ինչ-որ մի օղակում այդ ամենը ընդհատվում է:

Տպավորությունն այնպիսինն է, որ խոսվում է, ասվում է և պատասխանատվության չեն ենթարկվում  կատարողները: Հիմա Դուք էլի օրինակ կբերեք Վազգեն Խաչիկյանին: Իմ տպավորությամբ Վազգեն Խաչիկյանին պետք է սարքել թանգարանային էքսպոնատ, անընդհատ օրինակ է բերվում, եկեք թողնենք Խաչիկյանին թող մնա նա թանգարանային էքսպոնատ, որպես եզակի նմուշ: Այդուհանդերձ, ի՞նչ գործիքներ են պակասում ՎՊ-ին որպեսզի կարողանա գործընթացը հասցնել մինչև վերջ»,- հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը:

Ի պատասխան Իշխան Զաքարյանը նշեց. «ՎՊ-ն պետք է այսուհետ կարողանա այդ ստանդարտներով իր հաշվետվությունը ներկայացնել: Դրանք ենթադրում են երեք շատ կարևոր օղակ, առաջինը՝ ՎՊ-ի բացահայտումներն են, երկրորդը՝ այլ բացատրությունները, մեկնաբանությունները, որ տրվում են ՎՊ-ի բացահայտումներից կամ ստուգումներից հետո, դրանք կարող են ընդունվել և չընդունվել ՎՊ-ի կողմից և օրենքը հստակ ասում է՝ եթե ընդունվում են բնականաբար ընդունվում են, եթե ոչ՝ միակ ճանապարհը դատական իշխանությանը դիմելն է: Մենք ևս այս պահին աշխատում ենք մեկ ուղղության վրա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս