ՀՀԿ-ականները շատ հարցեր են ուղղել Իշխան Զաքարյանին

Վերահսկիչ պալատի պաշտոնում վերաառաջադրված Իշխան Զաքարյանն այսօր առավոտյան հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության հետ: Մոտ հինգ րոպե տևած հանդիպումից հետո Իշխան Զաքարյանը մի քանի լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ՀՀԿ-ականները շատ հարցեր ունեին իրեն: Դիտարկմանը, թե հարցերը շատ էին, բայց հանդիպումը շատ կարճ տևեց, նա այսպես արձագանքեց. «Ունեին հարցեր, բավականին հարցեր տվեցին, ես պատասխանեցի»: Հարցին, թե արդյոք ընտրվելու պարագայում նոր բացահայտումներով հանդես կգա՞ք, Ի. Զաքարյանը չցանկացավ պատասխանել և ևս մեկ անգամ կրկնեց, որ կպատասխանի նման հարցերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա միայն նշեց, որ պատրաստ է ընդդիմադիրների քննադատություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930