Նիկոլ Փաշինյան. Ես Ձեզանից պահանջում եմ, որ ասեք՝ էդ ի՞նչ կաբել էր (տեսանյութ)

Ինչպես տեղեկարցել ենք, այսօր Աժ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` խոսելով ՎՊ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից վերաառաջադրված թեկնածու Իշխան Զաքարյանի մասին, հիշեցրել է, որ ԱԺ դահլիճում ընդամենը մի քանի ամիս առաջ բուռն քննարկվում էր 2012թ. ՎՊ տարեկան հաշվետվությունը, իսկ այսօր տոնայնության փոփոխություն կա։ «Հիմա տեսնում ենք, որ տոները փոխվել են, տեղի է ունենում հանդարտ, երբեմն նույնիսկ մտերմիկ խոսակցություն, ինչից ակնհայտ է դառնում, որ քննարկման մասնակիցների մեծամասնությունը՝ իշխանական հատվածը, որոշակի դասեր են քաղել Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունից հետո»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ Իշխան Զաքարյանի հետ տեղի ունեցած հարցուպատասխանից անհնար է որևէ հարցի պատասխան ստանալ։

ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց. «Այո, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել այդ նույն խորհրդակցության ժամանակ, յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է պատասխան տա իր արած քայլերի համար։ Հիմա պարոն Զաքարյան, ես Ձեզանից պահանջում եմ, որ ասեք՝ էդ ի՞նչ կաբել էր, թալանվե՞լ են պետական միջոցները, թե՞ ոչ և մենք որպես ԱԺ մարմին՝ ի՞նչ պետք է անենք։ Լավ, էս ժողովուրդն ի՞նչ պետք է մտածի այս ամեն ինչի մասին։ Կարող է մտածել, որ ներիշխանական կլանների կռիվներ են, որոնք իրար վերագրում են, հետո գնում, կաբինետներում նստում են, ռազբիրատ են անում, ամեն մեկն իրա փայը տանում ու քաշվում է»:

Մանրամասն՝ «Ա1+»-ի տեսնյութում:

Տեսանյութեր

Լրահոս