
«Մենք կաֆեում նստած էինք՝ տեսանք, չէինք գնացել հեղափոխություն անելու»

Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի և կողմնակիցների հեղափոխությունից հետո Ազատության հրապարակում էին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյաննա սաց, թե այդ օրն իրենք գնացել էին ոչ թե մասնակցելու հեղափոխությանը, այլ պատահաբար էին այնտեղ հայտնվել, որովհետև հարակից սրճարանում էին: «Մենք կաֆեում նստած էինք՝ տեսանք, չէինք գնացել հեղափոխություն անելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսել էին Ալեքսանյանին և Հայրապետյանին Մաշտոցի պողոտայում: