«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե պետք է բաժանվել խմբերի, որպեսզի մի մասը զբաղվի Տարոն Մարգարյանի, մյուս մասը՝ նախարարների, ինքն էլ իր վրա վերցրեց նախագահ Սերժ Սարգսյանի հարցերը լուծելու պարտականությունը. «Ես էլ իմ վրա եմ վերցնում Սերժ Սարգսյանի հարցերը»,- հայտարարեց նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվելիք այցը Գյումրի վերջին օրերին լուրջ իրարանցում է ստեղծել Գյումրիում. ասֆալտապատվում են փողոցները, վերանորոգվում են շենքերի տեսանելի հատվածները, տարիների ընթացքում հավաքված կեղտից վերջապես մաքրվում են նաև դահլիճների ու սպասասրահների ջահերը:
Սահակաշվիլուց հետո, հիշո՞ւմ եք, որ Վրաստանում ԱՄՆ պրեզիդենտը եկավ ի՞նչ ինտրիգներ սարքեցին, հիմա էլ… Այս կոչերի մեջ վտանգներ չեմ տեսնում, հրահրում եմ տեսնում: Հիմա դուք ձեր թաղի բոլոր բնակիչներին ձեր տուն նույն ձևո՞վ եք ընդունում. մարդ կա լավ եք ընդունում, մարդ կա չեք էլ ընդունում, բայց դա չի նշանակում, որ դուք վատն եք, կամ նրանք են ավելի լավը:
Մենք միշտ մտածում ենք, որ աշխարհը փոթորկվում է միայն Հայաստանի համար, որ բոլորի գերխնդիրը Հայաստանն է, բայց այդպես չէ, մենք քաղականություն ենք վարում:
ՌԴ-ին Հայաստանը որպես տնտեսություն, անշուշտ, չի հետաքրքրում, Մաքսային միության մեջ Հայաստանը 0.1 տոկոս է իր ամբողջ ծավալներով ներկայացնելու:
Այսօր տեղի ունեցած ՍԴՀԿ թվով 9-րդ համագումարին մասնակցում էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանը: 168.am-ի հետ զրույցում նա իր ներկայությունը համագումարին պատճառաբանեց նրանով, թե եկել է տեսնելու իր ընկերներին:
Իհարկե, ես որպես ծնող եմ ասում, ինձ համար սա շատ ցավալի է, անընդունելի է, որ նման դեպք իմ պահով կատարվեց, հնչեղություն ստացավ ամբողջ Հանրապետությունով, աշխարհով: … Այսօր ինքը այնտեղ է, որտեղ որ պետք է…
«Լավ բանի անդամ լինելը լավ բան է… լավ միավորման, քաղաքակիրթ միավորման հենց միայն անդամ լինելն արդեն լավ բան է: Բայց ի՞նչ տարբերություն` վատ կառույցում շարքայի՞ն անդամ ես, թե՞ հիմնադիր անդամ»,- այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով այն գնահատականներին, թե դրական է, որ Հայաստանը կարող է համարվել Մաքսային միության հիմնադիր անդամ-պետություն:
ՍԴՀԿ պառակտման մեջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մեղադրում է վարչապետ Տիգրան Սարգսյանին. դեռևս ամիսներ առաջ ԱԺ-ում նա՝ անդրադառնալով կուսակցության հայտնի դատավարությանը, նշել էր, թե օրենքից չհասկացողներն էլ ակնհայտ կտեսնեն, որ «սա հստակ պատվեր է ու դատարանի որոշումը զանգի, հրահանգի միջոցով է կատարվել: Որովհետև ոչ մի տրամբանություն վճռի մեջ չկա»:
Այսօր տեղի ունեցավ ՍԴՀԿ 9-րդ համագումարը, որի ընթացքում սպասվում էր ՍԴՀԿ ատենապետի ընտրություն, սական որոշվեց, որ կուսակցությունը ՍԴՀԿ հայաստանյան վարչության նոր ատենապետ կընտրի վաղը:
Քիչ առաջ «Անի» հյուրանոցում մեկնարկեց ՍԴՀԿ թվով 9-րդ համագումարը: Ներկաները՝ նախ ՀՀ օրենքի և Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության քայլերգի հնչյունների ներքո, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին Սիրիայում զոհված հայրենակիցների հիշատակը:
«Պետք է աշխատել, փաստաթղթերը կան, էնքան օրենքներ են ընդունվել, էնքան օրենքներ կան, որ ի ծնե մահացած են: Ես ուզում եմ այդ օրենքները կյանքի կոչվեն»:
Հիմա ժողովուրդը պետք է բարձրանա, մոբիլիզանա ու պահանջի հրաժարականը ու ոչ թե ամիսներ, տարիներ շարունակ կանգնեն, ասեն՝ մի ամիս հետո կգաք, տաս օր հետո կգաք:
Այն քաղաքական ուժերը, ովքեր իշխանության հետ մերձեցյալ են, ովքեր օգտվում են իշխանական կառմուշկայից:
Ես դեմ եմ գնալուն, երկիրը լքելուն, բայց երբ երիտասարդը ունի բարձրագույն կրթություն, չունի աշխատանք, ապահովված չէ աշխատանքով, չի կարող ամուսնանալ, զավակներ ունենալ, ծնված զավակի վրա էլ հազարավոր պարտքեր կան: Հիմա յոթ միլիարդից ավելի արտաքին պարտք ունենք, ո՞վ է վճարելու, ձեր զավակնե՞րը:
Փորձ է արվում քաղաքական նոր հարաբերություններ ստեղծել ՄՄ-ի անվան տակ, որովհետև, եթե դա լիներ իսկապես տնտեսական պրոյեկտ, տնտեսագետները շատ հեշտ կհաշվարկեին, կտեսնեին` արժե՞, թե՞ չարժե անդամակցել, բայց ամեն ինչ ավելի բարդ է: Ավելին` հիմքում տնտեսական բաղադրիչ էլ չկա, չկա տենց բան, չկա:
Հիմա իշխանությունները Շանթին տանում են հոգեբուժարան, ամեն կերպ ուզում են նրան գիժ ցույց տալ: Ինչի՞ համար, որ հանկարծակի հասարակության մեջ որևէ մեկը նման երևույթները լուրջ չընդունի՞:
Մենք բացարձակ ակնկալիք չունենք, որ մեկ ակնթարթում կդառնան ազնիվ մարդ, ինքնախարազանմամբ կզբաղվեն, զանգվածային հրաժարականներ կներկայացնեն… Բայց մենք, այո, թեժացնում ենք իրավիճակը: Մենք միամիտ մարդիկ չենք, հասկանում ենք՝ ում հետ գործ ունենք, բայց փորձում ենք դիմել կառավարությանը՝ որպես մի մարմին, որը պաշտոնապես կոչված է ապահովելու հանրային շահը, պայքարելու կոռուպցիոն երևույթների դեմ:
Ես չեմ կարծում, որ այդ հանդիպումից մի բան կստացվի: Այս հանդիպումը առ ոչինչ է, երբ Արցախը` բանակցությունների հիմնական կողմը, մնաց բանակցային գործըթնացից դուրս, այն դեպքում, երբ լկտիաբար ռմբակոծում են մեր սահմանամերձ գյուղերը, իսկ մենք այնտեղից մարդիկ ենք վտարում:
Սերժ Սարգսյանը բոլորից շատ է անհանգստանում իր ժողովրդի համար (ես սա կարող եմ բազմիցս հաստատել), որովհետև ժողովուրդը նրան փետրվարի 18-ին վերընտրեց նախագահի պաշտոնում: Պետք չէ վախենալ, որ անդամակցությունից հետո` իբրև սուվերենության, անկախության կորուստ է սպասվում: Մենք երաշխավորում ենք` ՄՄ շրջանակներում նման բան չի լինի:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, թե ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին խոսք լինել չի կարող: Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Ռուսաստանը չի պահանջի, ասենք, խորհրդարանական քննարկումները ռուսերենով անցկացնել, նա պատասխանեց. «Ոչ»:
Ես հույս ունեմ, որ Հայաստանի ոչ մի ղեկավար խելքը հացի հետ չի կերել, որ անգամ մտքի ծայրով անցկացնի Ղարաբաղը հանձնելու գաղափարը:
168.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում «թափ հաղորդել ԼՂՀ հետագա բանակցություններին»: Ի պատասխան Տ. Բալայանն ասաց. «Ինչ-որ գրված է, դա էլ նշանակում է՝ որոշել են թափ հաղորդել՝ ինտենսիֆիկացնել»:
«Մաքսային միությունը մեր երազանքների, ցանկությունների մարմինը չէ»,-այսօր լրագրողների հետ խոստովանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու գործընթացը, մամուլի հրապարակումների համաձայն, դանդաղել է: Պատճառը, նույն հրապարակումների համաձայն, Գերմանիայում թուրքական լոբբինգի մեծ ազդեցությունն է:
Առանձնապես ակնկալիքներ, անկեղծ ասած. չունեմ, որովհետև ցանկացած ակնկալիքի համար պետք է ինչ-որ հիմք լինի: Փորձենք վերլուծել վերջին ամիսների հայտարարությունները՝ ադրբեջանական պաշտոնյաների, նոր պաշտպանության նախարարի, կառավարության, պատգամավորների և հենց Ադրբեջանի նախագահի…
168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե դեկտեմբերին սպասվող՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը կապվա՞ծ է ՄՄ անդամակցության գործընթացի արագացման հետ:
«Մեկը ասում է՝ Եվրոպային եմ սիրում, մեկը Ռուսաստանին, մեկը՝ Ամերիկային: Սա ոչ թե քաղաքական է, այլ՝ բնավորության խնդիր է: Բայց քաղաքականության մեջ սիրել-չսիրել պետք է չլինի, որովհետև միջազգային հանրության, տարբեր երկրների հետ պետք է համագործակցություն լինի, և այսօր Հայաստանը հենց այդ ճանապարհով էլ գնում է
Լեոնիդ Սլուցկին ասաց, թե ՀՀ նախագահը Մաքսային միութանն անդամագրվելու որոշումը կայացրել է քննարկելով դրանք քաղաքական գործիչների, տասյնակ առաջադեմ հետազոտողների և անգամ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Լեոնիդ Սլուցկին փորձելով մտաբերել այդ անձանց անունները:
«Պուտինի այցը Հայաստան, այո, սարերի հետևում չէ: Մենք կոնկրետ չգիտենք` երբ է նա գալու, երբ է նախաձեռնվում նրա այցը, բայց նա գալու է: Սերժ Սարգսյանը եկավ Ռուսաստան, եթե հիշում եք, ի պատասխան Պուտինն էլ կարծում ենք մինչև Նոր տարի կգա»: