Ինչ ցանես, այդ էլ կհնձես, սա է իրականությունը, և իշխանությունները սա պետք է հասկանան: Հաճախ նրանք հենց այս մոլորության մեջ են, և երբ այդ հրամայականը չի երևում, իրենց թվում է, թե չի էլ երևալու, բայց այդպես չէ: Ժամանակը իր օրինաչափություններով հանձնում է քեզ կոնկրետ իրավիճակի, երբ ստիպված ես լինում տեսնել արածներիդ արդյունքները բաց աչքով:
Ցավալի է, երբ նման վերաբերմունք ցուցաբերում են այն պետության ներկայացուցչի նկատմամբ, ով մասսայական ոչնչացման զենք վաճառեց Ադրբեջանին: Սա ոտնձգություն է մեր ինքնիշխանությանը և նման կերպ վերաբերմունք արտահայտե՞լ… գավառամտության դրսևորում է, որը մենք մեր միջից չենք հանել և սա է ձախողման պատճառը:
Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով արտահերթ նիստ հրավիրելու անհաջող փորձից հետո խորհրդարանական հայտնի չորս ուժերը ձեռնամուխ են եղել հարցի քննարկման մեկ այլ տարբերակի:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե՝ միանալով Մաքսային միությանը և մերժելով Ասոցացման համաձայնագիրը, Սերժ Սարգսյանը «թաղեց» Հանրապետական կուսակցությունը:
168.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ արդյոք կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվո՞ւմ է որևե կերպ արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցին Հայաստան:
Նորանկախ Հայաստանի հենց սկզբից մենք համագործակցել ենք այն ուղղություններով, որոնք արծարծվեցին հայտարարության մեջ: Եվ հետո` Եվրոպան որևէ քայլ չի կատարել Հայաստանին ներքաշելու Խորը և համապարփակ առևտրի ծավալների մեջ, ոչ էլ բազան է ստեղծել դրա համար
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Վիլնյուսում գտնվող ՀՀ պատվիրակությունը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ մեկնել է ճամփորդության:
Պարզվում է` Երևանի կենտրոնում էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կապակցությամբ մայրաքաղաքում արտաքին շտկումներ են կատարվում:
Պետք չէ սև ու սպիտակի բաժանել` որ եթե Ասոցացման համաձայնագիր չէ, Մաքսային միություն է, և՝ հակառակը: Դա Ձեր պատկերացումն է, Ձեր գնահատականն է, որ քայլ ձեռնարկելը նշանակում է կամ պետք է հացադուլ հայտարարել, կամ պետք է գնալ փայտերը վարցնել… Ամեն մարդ իր պայքարի ճանապարհը մի ձև է պատկերացնում: Գործողություն անելը չի նշանակում գնալ մի տեղ նստել կամ հացադուլ անել…
… Միգուցե և տրվեն, որովհետև եթե խոսվում է, որ լրացուցիչ զինամթերք ու զորք է բերվելու, բնական է, որ այդ լրացուցիչ զինամթերքի և զորքի համար անհարաժեշտություն կառաջանա նաև նոր բանակատեղի։
Երեկ ՌԴ կենտրոնական պետական տեղեկատվական գործակալության «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը Հայաստանի մասին ընդարձակ ոեպորտաժ էր եթեր հեռարձակել` չափազանց ուշագրավ վերնագրով՝ «Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի»։
«Մենք մասնակցել ենք, մասնակցում ենք, անընդհատ էլ կմասնակցենք… Մենք այդպիսի բազմաթիվ քննարկումներ ենք ունենում հենց իմ առանձնասենյակում…
Ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը մասնակցում վեհաժողովին` այն էլ` նախագահի մակարդակով, ի՞նչ են մտածում հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները և ինչ ակնկալիքներ ունեն Վիլնյուսից:
Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ բոլոր այն անդամները, որոնք այս տարիների ընթացքում համագործակցել են ՍԴՀԿ-ի հետ, շարունակելու են համագործակցել Վերակազմյալ ՍԴՀԿ-ի հետ, մարզային կառույցներն էլ, որոնք տարիների ընթացքում ձևավորել են, իրենց կազմում են աշխատելու: «Իրանք իրական կազմ չունեն: Մենք այսքան բան ենք արել ու թույլ չենք տա, որ ինչ-որ խամաճիկներ մեզ կոտրեն»,- ասաց նա:
Վիլնյուսում նոյեմբերի 29-ին կայանալիք համաժողովին Հայաստանի և Եվրամիության միջև կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ կարձանագրվի այս տարիների ընթացքում ԵՄ-ՀՀ միջև իրականացրած բարեփոխումներն ու աշխատանքները, ինչպես նաև կարձանագրվի, որ Հայաստանը պետք է շարունակի երկխոսությունը Եվրոպայի հետ:
Քիչ առաջ ՀՀԿ գրասենյակը ժամանեցին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը: 168.am-ը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ ունի նա նոյեմբերի 29-ի վիլնյուսյան գագաթաժողովից:
Իշխող Հանրապետական կուսակցությունում այսօր 20:00-ին տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Նշենք, որ սովորաբար ՀՀԿ ԳՄ նիստերը տեղի են ունենում հինգշաբթի կամ ուրբաթ օրերին, սակայն հանրապետականները որոշել են հանդիպել այսօր, քանի որ առաջիկա օրերին նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքում չի լինելու:
Անդրադառնալով տեսակետներին, թե Հայաստանը Մաքսային միությանը անդամագրվելու ճանապարհն ընտրել է շանտաժի կամ ճնշան արդյունքում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Սրանով մեր աչքերում մենք մեզ ենք քցում՝ ինքներս մեզ, որովհետև ՌԴ-ն եղե է և մնում է մեր ռազմակավարական գործընկերը, դաշնակիցը»:
Սերը քաղաքական կատեգորիա չէ՝ լուրջ և կոշտ որոշումներ անելու համար պետք են ինտելեկտուալ էլիտայից ընտրված մարդիկ: Ես դատապատում եմ մեկ օրվա մեջ երկրից դուրս կայացրած որոշումները, որոնց մասին մենք իմանաում են եթերից»
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց, թե պետք է նախ հասկանալ՝ ի՞նչ ենք ուզում մեր երկրի համար, արդյոք ուզո՞ւմ ենք բաժանվել երկու խմբի:
Երեկ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց 2013թ. հունիսի 17-ին Մոսկվայում ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի «168 Ժամ» թերթին տված բացառիկ հարցազրույցին, ասել էր, թե ՎՊ նախագահի բացատրությունները առանձնատան կառուցման մասով ավելի մեծ հարցեր են առաջացրել: Ավելին` ՀԱԿ պատգամավորն ասել էր, թե պարզաբանումը «հիրավի սենսացիոն բացահայտում է պարունակում»:
«Մենք կփակենք Հայաստան մուտքի բոլոր դռները նրանց առջև: Իհարկե, մենք չենք խրախուսում բանակ չգնալը ևս այս կերպ ազատվելը: Բանակը յուրաքանչյուր հայ երիտասարդի պարտքն է: Պարզապես այս ձևով գոնե նրանք կսկեն հայրենիք գալ»,- նշեց նա` ավելացնելով, որ իրենք հզոր, ուժեղ, հաղթանակած բանակի կողմնակից են: Ուստի Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ օրենքը վերաբերում է արդեն նրանց, ովքեր խախտել են այն, չեն ծառայել բանակում:
ՍԴՀԿ պառակտման մեջ ակտիվ մասնակցություն ունեցած գործիչների թվում, համաձայն մամուլի հրապարակումների, նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն է, ով, սակայն, պարզվում է` տևական ժամանակ է` լարված հարաբերություններ ունի կուսակցության, մասնավորապես` նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ:
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը այսօրվա նիստում քննարկեց Վերահսկիչ պալատի 2014 թվականի ծրագիրը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ներկայացնելով հաջորդ տարվա անելիքները, նշեց, որ ծրագիրը հանձնաժողովում քննարկվելուց հետո կներկայացնի նաև խմբակցությունների դատին, ինչից հետո այն կներկայացվի ԱԺ լիագումար նիստում:
Խոսրով Հարությունյանը բռունցքը խփել է սեղանին ու հարգանք պահանջել Հրանտ Բագրատյանից. «Ո՞վ է քեզ թույլ տվել իմ հետ տենց խոսաս: Ես էս հանձնաժողովի անդամ եմ: Քեզ ո՞վ է թույլ տվել էդ տոնով խոսես, ես էլ հանձնաժողովի անդամ եմ: Ո՞վ ես դու, որ իմ տեղը…»: Բագրատյանն էլ հակադարձեց. «Հանգիստ նստի տեղդ, քեզ կարգին պահի»:
«Կան որոշակի բաներ, որ չէի ուզի ասել, բայց… մենք հիմա ունենք՝ կոնկրետ որ հիվանդանոցը ինչքան պետպատվեր ունի, ինչքան հայտեր ունի, քանիսին էն իրականում բուժվել, քանիսը չեն բուժվել: Էս պահին ես ավելի բան չեմ կարող ասել: Խնդիրներ կան, պրոբլեմներ կան, որ ավելի խորքային նայենք…»:
Նախորդ խորհրդարանում մեզ առաջարկեցին ռուսական վարկի հետ կապված խնդիրը ուսումնասիրել, առաջարկեցին, որ նայենք ռուսական վարկը ու մենք ընդունեցինք դա, սկսեցինք ուսումնասիրել, բայց հասանք այնտեղ, ու մեզ շատ սիրուն կանգնեցրին ու թույլ չտվեցինք «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի պատճառով շարունակել մեր գործը…
Անցած կառավարության նիստում իմ կողմից ներկայացվեց որոշման նախագիծը: Խնդիրը նրանում է, որ «Էրեբունի» օդանավակայանի որոշակի հարակից հատվածներում վերակառուցումներ անցկացվեն՝ հաշվի առնելով ուղղաթիռի էսկադրիլիա տեղեկայելու հարցը, ինչը բխում է նաև մեր շահերից:
Հարցին, թե` հույսեր կապո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հետ, որ նա չի ձախողի այս բանակցությունները, ինչպես մտահոգված են ընդդիմադիր գործիչները, նա պատասխանեց. «Անշուշտ` ես շատ մեծ հույսեր ունեմ: Ես վստահ եմ, որ նա կհաջողի գործը, քանի դեռ դռները բաց են Ալիևի հետ հանդիպելու, ու արդյունքը դրական կլինի»: