ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մտահոգված է՝ «ՀայՌուսգազարդի»20 տոկոսանոց բաժնետոմսերը ապագայում ՌԴ կողմից կվաճառվեն Թուրքիային կամ Ադրբեջանին:
Մենք տարիներով միասին աշխատել ենք որպես նախարար և նման բարդ իրավիճակներում եղել ենք: Բայց որպես պետական գործիչ, ինձ համար սկզբունք է եղել, որ մենք երբեք չենք դավաճանելու: Այն, որ հնարավոր է իրականությունը չասել՝ այո, բայց երբեք պետք չէ ստել ու չենք ստել: Եվ հիմա էլ ուզում եմ հավատալ, որ այսօր էլ դա չի արվում:
Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու ռուսական գազի դիմաց Հայաստանի կուտակած 300 մլն դոլարի պարտքը: «Համաձայնագիրն ասում է, որ 20 տոկոսը վաճառում ենք ու 63 միլիարդ դրամը Ռուսաստանը փոխանցում է մեր բյուջե: Պարտքի խնդիրն ի՞նչ եղավ, այդ 300 մլն-ը մտնելու է բյուջե, հետո՞ ենք տալու ՌԴ-ին»
Հայաստանում ռուսական գազի մատակարարման խճճված պատմությունը տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ` պայմանավորված է հայաստանյան իշխանությունների կողմից վարվող «թաքուն» քաղաքականությամբ:
ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի համոզմամբ, նրանք, ովքեր պահանջ են դնում քաղաքական դաշտից դուրս մղել Հանրապետության երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, «հավասարակշռությունից դուրս մարդիկ են»:
Դեռ երեկվանից զարդարում էին նաև Ազգային Ժողովի այգին, իսկ այգու կենտրոնում՝ շատրվանների դիմաց, մեծ եղևնի էին տեղադրում:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ստեղծած Քաղաքացիական պայմանագրին կսատարի, եթե նրանք ընդունեն մեկ նախապայման՝ ՀՀ երեք նախագահներին պետք է պարտադրել հեռանալ քաղաքականությունից:
Շատ հետաքրքիր պատկեր է սկսվել` ակտիվացել են տարբեր հարցերով պայքարող քաղաքացիական նախաձեռնություններ: Բոլորը ցաք ու ցրիվ պայքար էին տանում վերջին շրջանում, բայց վերջերս նկատվում է ձգտումը դեպի համախմբում: Դեկտեմբերի 10-ի երթի ժամանակ ես համեմատություն արեցի 88-ի շարժման հետ. 88-ի շարժման հզորության պատճառներից մեկը նրանում էր, որ կային տարբեր հարցերով զբաղվող նախաձեռնություններ, որոնք համախմբված էին ընդհանուր օրակարագի շուրջ:
Ընդհանրապես դատական պրոցեսներում այդպես է` միշտ մի կողմը նեղացած է դուրս գալիս, մյուս կողմը` բավարարված: Հիմա դուք մտածում եք` դատարանը արդարադատությունը պիտի թողնի՞, բավարարի միայն նրա համար, որ չորս խմբակցություն է դիմե՞լ…
Իմ տանը ավանակներ չկան, կան ավանակների արձաններ, արձանիկներ, խաղալիքներ` խոսող, պատասխանող, պարող… տարբեր տեսակի խաղալինքեր կան և իմ տուն եկողը կամա թե ակամա հայտնվում է դրանց միջավայրում…
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարեց, թե գազի պարտքի մասին գաղտնի պահելու կառավարության վերաբերմունքը ոչ այլ ինչ էր, քան արհամարհանք խորհրդարանի և հանրության նկատմամբ:
Դիմելով հավաքվածներին՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Դուք ուզում եք ավազակապետության հետ նորմալ լեզվով խոսե՞լ… իրենք չեն հասկանա, որովհետև իրենք բանդիտներ են, ավազակներ են, իրենց պետք են մեր փողերը: Ինչքան փորձեք քաղաքական ենթադրություններ, քայլեր չանեք` չի ստացվելու»:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի մեկնաբանում Հայաստան գազի ներկրման հարցով իր և Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունների հակասությունը:
Այն բոլոր հոդվածները, որոնք մենք նախանշել ենք մեր դիմումի մեջ, որոնք հակասում են Սահմանադրությանը, իսկապես այդպես են: Անկախ նրանից, որ ՍԴ-ի վրա ամենաբարձր մակադակով ճնշումներ են բանեցվում, մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ն կհասկանա, որ այն, ինչ գրված է` չես ջնջելու, որոշումը մնալու է թղթի վրա: Եթե այսօր չէ, ապա վաղը, մյուս օրը որոշումը ժողովրդի դատին է արժանանալու:
Նա հորդորեց չհավատալ որևէ կեղծ խոստման, թե որևէ գործատու դեմ կգնա բիզնեսի օրենքներին և իր գրպանից տարիներ շարունակ կվճարի աշխատողների փոխարեն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հույս հայտնեց, որ ՍԴ-ն որոշում կկայացնի առանց հրահանգների: «Հույս ունենաք, որ Սահմանադրական դատարանի համար որևէ մակարդակով արված մեսիջ, հրահանգ չի լինի և Սահմանադրական դատարանը կգործի հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշեց պատգամավորը:
ՍԴ շենքը այս պահին շրջափակված է ոստիկաններով, և ցուցարարները չեն կարողանում մոտենալ դռներին։
Քիչ առաջ ակտիվիստներին մոտեցավ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, որնին և հանձնեցին փաստաթուղթը։ Ի պատասխան մեր հարցին, թե երբ կլինի պատասխանը, Ա. Հակոբյանը նշեց, որ դիմումը ընդունելուց հետո դատարանը սահմանված կարգով կպատասխանի դրան։
«Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամները երթով հասել են Սահմանադրական դատարան։ Այս պահին մասնակիցների համար ընթերցվում է այն հայտարարությունը, որը պետք է հանձնեն ՍԴ։
Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնությանը երթը` Սահմանադրական դատարան:
Մենք մեր հաղորդման բոլոր պերսոնաժներին էլ շատ սպասում էինք: Ես նույնիսկ զարմացած եմ` ինչո՞ւ Գալուստ Սահակյանը չէր եկել…
Կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցով Սահմանադրական դատարան դիմելու փաստաթուղթն արդեն պատրաստ է: Վաղը չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», դիմելու են ՍԴ` պահանջելով հունվարի 1-ից գործող համակարգից հանել պարտադիր բաղադրիչը:
Հայաստանի կողմից տարիներ շարունակ տարվող «ֆուտբոլային դիվանագիտությունը փոխվեց քծնանքի դիվանագիտության»,- այս մասին «Վիլնյուսից հետո ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության կողմից այսօր կազմակերպված քննարկումը տապալվեց, որովհետև սպասված բանախոս-հյուրերը չներկայացան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ կառավարության հանդեպ անսվտահության պատճառը «ցավոտ» բարեփոխումներն են:
Չնայած ցուրտ եղանակին` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը կոստյումով դուրս էր եկել փողոց` գրասենյակի առաջ, դիմավորելու վարչապետ Տիգրան Սարգսյանին:
168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե իրենք աշխատում են «Ճանապարհային քարտեզի» վրա, ուստի առայժմ որևէ բան ասել չեն կարող: «Աշխատում ենք «Ճանապարհային քարտեզի» վրա: Հենց նորություն լինի` ձեզ տեղյակ կպահենք»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Հանրապետական կուսակցությունը չնախատեսված նիստ է գումարել կենտրոնական գրասենյակում, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ:
Մինչ իշխող Հանրապետական կուսակցության անդամներ, խմբակցության պատգամավորներ, անգամ որոշ նախարարներ խոստովանում են` նոր են իմանում այն մասին, որ Հայաստանը գազի դիմաց Ռուսաստանին պարտք է 300 մլն դոլար, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հավաստիացնում է` ինքը գիտեր այդ մասին:
Տ. Սարգսյանի ասածն այս էր` մենք վատ բան ենք անում այս «ռեֆորմներով», բայց մեր վատ քայլի նպատակը բարի է, որ դուք ընդվզեք և պայքարեք ձեր իրավունքների համար: