Թող ոչ մի կուսակցություն ինձնից չնեղանա, բայց, ըստ էության, բոլորը եղան դասալիքներ, բոլորը ասում էին, որ Սերժ Սարգսյանն առանց այն էլ հաղթելու է, մինչդեռ դուք պատկերացրեք, որ մենք բոլորս միասնական լինեինք, ո՞վ էր հաղթելու` մենք էինք հաղթելու, իսկ Սերժ Սարգսյանը մնալու էր այլևս անցյալում: Բայց` տեսաք՝ չմասնակցեցին:
«Լկտի պահվածքի վերաբերյալ` Ազգային ժողովում գոյություն ունի համապատասխան հանձնաժողով,և եթե այդպիսի դրսևորումներ կան, կարծում եմ, պետք է դրանք դառնան էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա: Այնքան էլ պատշաճ չէ, որ վարչապետը սկսի մեկնաբանել թե ԱԺ-ում ինչպիսին է պատգամավորների կեցվածքը»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգից հրավեր է ստացել` մասնակցելու ԵԽ ԽՎ հաջորդ նիստին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Երեկ Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցածը երիթհանրապետականներին բնորոշ վարքագիծ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ Ամանորյա բացիկներ է նախապատրաստել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին:
168.am-ին հաջողվել է տեսանկարահանել մի հատված Տարոն Մարգարյանի պաշտպանության ընթացքից:
Եթե մենք մեր մանդատները վայր դնենք՝ դա լրացվելու է մյուսների համամասնությունը: Այսինքն՝ դատարկ չեն մնալու, եթե մենք հրաժարվենք, այդ նույն տեղերը իրենց ձայների համամասնության համապատասխան ստանալու են, իսկ դա ո՞ւմ է ձեռնտու: Իհարկե, ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին: Եվ չեմ բացառում, որ դրանից հետո ՕԵԿ-ն իրեն հայտարարի ընդդիմություն, դա չի բացառվում…
«Ես չեմ բացառում, որ այն անձինք, ովքեր կողմ էին արտահայտվում ՄՄ անդամակցությանը, կարող են իրենց կարծիքը փոխել: Նրանք, ովքեր պնդում էին, որ անվտանգության խնդիր ենք լուծում, հիմա հասկանում են, որ անվտանգությունը խախտվում է, ուստի ես չեմ բացառում, որ կարող են հրաժարվել իրենց կարծիքից»,- նկատեց Զարուհի Փոստանջյանը:
«Հանրապետական կուսակցությունը միշտ իր այս ապականված երիտասարդների միջոցով խեղաթյուրում է նաև հասարակությունը»,- իր նախկին կուսակցության մասին ասաց Անի Զախարյանը:
«Էսպիսի բան ոչ մի պաշտպանության ընթացքում, պատմության մեջ ոչ մի անգամ չի եղել, որ գան…»,- նշեց ռեկտորը: Լրագրողների դիտարկմանը, թե պաշտպանողը քաղաքապետ է, Աթոյանն այսպես արձագանքեց. «Պարոն Մարգարյանը ձեզ համար է քաղաքապետ, մեզ համար նա շարքային քաղաքացի է: Էսպես շոու սարքե՞լ… գնացե՛ք: Դուք եք խախտել օրենքը»:
Մենք հանդիպում ենք ռուսների հետ, բացատրում, որ եթե իրար հետ եղբայր ենք, դուք մեծ եղբայր եք, մենք փոքր եղբայրն ենք, պիտի այդ հարաբերությունների մեջ մարդկային, նորմալ, բարեկամական ֆակտորը կարևորվի, չի կարող բարեկամությունը ստորացման ու նվաստացման հետ համատեղվել. դա հնարավոր չէ:
Հիմնականում բարդություն չզգացի, որովհետև 8 տարի է՝ այս համակարգի մեջ եմ` տեղական ինքնակառավարման: Վերջին երկու տարին որպես Երևանի քաղաքապետ, վերջին չորս տարին որպես քաղաքապետի առաջին տեղակալ, երկու անգամ ընտրվել եմ թաղաքային համայնքի ղեկավար և, բնականաբար, սրանք այն հարցերն են, որոնք իմ առաօրյա աշխատանքն են: Իմ փորձը, որն այսքան տարի ձեռք եմ բերել, փորձեցի հանձնել թղթին:
Հանրապետության հրապարակի մասին են հիմա խոսում, չգիտեմ` ինչո՞վ են մտածում, որ ուզում են Թամանյանի գծած հրապարակը վերակառուցել: Դուք խոսել եք նաև արտագաղթի մասին: Ես ուզում եմ ասել` չփակեք Երևանի ճանապարհը միայն նրա համար, որ մարդիկ մարզերից չգան Երևան: Չանե՛ք դա` դա դավաճանական կլինի Երևանի նկատմամբ:
Տնտեսագիտական համալսարանում այս պահին լարված իրավիճակ է: Շուրջ 100 ուսանողները շղթա կազմած արգելում են լրագրողներին մոտենալ համալսարանի այն լսարանին, որտեղ այս պահին տեղի է ունենում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտպանությունը:
«Հայաստանի իշխանությունները, ԱԺ խմբակցությունները, բացի մի քանի պատգամավորներից, վաղուց բոլորը ՀՀ իշխանության ձևավորման գործընթացը հանձնել են Մոսկվային: Դա Մոսկվան է որոշելու: Եվ բոլոր այս գործողությունները, որ անում են, ըստ էության ուղղված են սրան` Մոսկվային ասում են` Սերժ Սարգսյանին հանի, մեզ նշանակի: Նրանք ընդունել են, որ Մոսկվան Հայաստանում պետք է ձևավորի իշխանություն: Նրանք շատ լավ գիտեն, որ եթե այսպես շարունակվի, խորհրդարանի կազմն է ձևավորելու Մոսկվան»:
Երեկ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները կրկին նիստ են գումարել և որոշել` հանձնաժողովի ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական պատգամավորներին ևս մեկ անգամ իրազեկել այսօրվա արտահերթ նիստի մասին: Թեև նրանք պատշաճ կարգով իրազեկված են եղել, այնուամենայնիվ, ընդդիմադիր պատգամավորները զանգահարել են Տաճատ Վարդապետյանին ու Սուքիաս Ավետիսյանին, ասել, որ ԱԺ-ում Հաշվիչ հանձնաժողովի նիստ է գումարվելու: Մեզ հայտնի դարձավ, որ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանն ասել է, որ հիվանդ է և դժվար թե կարողանա ներկայանալ նիստին:
Ինքնագովեստ չհնչի, բայց պետք է արձանագրել, որ Կոնգրեսի մուտքով պառլամենտ, մթնոլորտը փոխվել է, փոխվել է, թե խորհրդարանում, թե դրսում: Որևէ մեկը կարո՞ղ է վիճարկել. բոլորն այստեղ միայն դա են խոսում, անգամ պառլամենտի աշխատակազմն է ասում, որ ԱԺ-ն ՀԱԿ-ի մուտքով հեղափոխվել է: Նման կայուն փոփոխություն 98 թվականից սկսած չի եղել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ «գազային» պայմանագրերի քվեարկությունը բոյկոտելու, ՀՀԿ-ականների գրանցման քարտերը վերցնելու փոխարեն՝ շատ լավ կլիներ, որ այն ընդունվեր 72 կողմ, 53 դեմ ձայների հարաբերակցությամբ, բայց չգնացին նման քայլի, որովհետև ոչ իշխանական ուժերը «ՌԴ-ից շատ են վախենում դեմ քվեարկելու համար»:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են վաղը սպասվելիք Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստի անելիքները:
Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ Հայաստանի իշխանությունները, ԱԺ խմբակցությունները, բացի մի քանի պատգամավորներից, վաղուց բոլորը ՀՀ իշխանության ձևավորման գործընթացը հանձնել են Մոսկվային
Դավիթ Շահնազարյանը չի հավատում , որ «գազային» համաձայնագրերին դեմ, բայց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը կողմ քաղաքական ուժերը կարող են քննարկել մանդատները վայր դնելու առաջարկը
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարող էր «առնվազն 50 հազարանոց հանրահավաք անցկացնել», սակայն չանցկացրեց, որովհետև, եթե քաղաքական մյուս ուժերը չմիանային դրան, այն «սոսկ դատարկ կրակոց կլիներ ու, արդյունք չտալով, ավելի կխորացներ ժողովրդի հուսահատությունը»:
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները մտահոգված են` դեկտեմբերի 23-ին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը անվավեր ճանաչելու պահանջից հետո հնարավոր է կրճատվի հանձնաժողովում ոչ իշխանական ուժերի ներկայացուցչությունը:
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները պահանջում են դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնել: Նրանք չեն բացառում, որ այդ օրը կներկայացնեն նաև հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Սուքիաս Ավետիսյանի պաշտոնանկության հարցը:
Քիչ առաջ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը փակ խորհրդակցություն են անցկացրել, որտեղ «գազային» պայմանագրի քվեարկության անօրինականության վերաբերյալ որոշում են կայացրել:
Համլետ Հարությունյանը համոզմունք հայտնեց, թե ընդդիմությունը նրա համար է, որ ԱԺ ամբիոնը օգտագործի իր նպատակներին հասնելու համար, ուստի մադատները «վայր են դնում` ի՞նչ անեն»:
ԱԺ-ում քաղաքական ճգնաժամ ստեղծելու պահանջով` երեկ խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարները ոչ իշխանական ուժերից պահանջում էին վայր դնել մանդատները:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Հովհաննես Մարգարյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում չի հանդիպել, որ քվեարկությունը ձեռքով անցկացնելուց հետո Հաշվիչ հանձնաժողովն արձանագրություն կազմի:
Ինձ համար մի քիչ անընդունելի մոտեցում է, որ մենք մեր տկարությունը, մեր անկարողությունը կապում ենք օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների հետ: Չեմ կարծում, որ Արևմուտքը պետք է իր դարդ ու ցավը թողներ ու մտածեր ՀՀ-ի մասին: Մենք ենք կերտում մեր ապագան: Եթե չենք կարողացել, ապա на других пенять не надо:
Իսկ դուք որ ռուս լինեիք, կհանե՞իք, թե՞ չէիք հանի: Հայաստանը Ռուսաստանի ինչի՞ն ա պետք: Որպես բարեկամ երկիր, ինքն էլ ասում ա՝ բարեկամ-բարեկամ, արի մեր հետ տնտեսական համաձայնագրեր կնքի, ինչի՞ ես ուրիշի հետ կնքում: Եթե ֆրանսիական զորքերը մեր սահմանները պաշտպանեին, Ֆրանսիան մեզ ձեռնտու կլիներ…