
Երևանը նախապատրաստում են Պուտինի այցին (տեսանյութ)

Պարզվում է` Երևանի կենտրոնում էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կապակցությամբ մայրաքաղաքում արտաքին շտկումներ են կատարվում: Վաղ առավոտից կենտրոնում այս կապակցությամբ եռուզեռ էր. Պուտինի այցին հաշված օրեր են մնացել, ուստի աշխատանքը պետք է արագ կատարել: 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, ինչպես են աշխատակիցները Ֆրանսիայի հրապարակում փակցնում հայ-ռուսական մեծ դրոշները: Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկն ասաց, թե նախատեսված է այսօրվա ընթացքում ավարտին հասցնել Ֆրանսիայի հրապարակում դրոշների փակցման աշխատանքը: