
Պաշտպանության փոխնախարարը՝ «Էրեբունի» օդանավակայանը ռուսական ռազմաբազային հանձնելու լուրերի մասին

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն այսօր ԱԺ ֆինանսատնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում` խոսելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանը ռուսական ռազմաբազային հանձնելու լուրերի մասին, ասաց. «Անցած կառավարության նիստում իմ կողմից ներկայացվեց որոշման նախագիծը: Խնդիրը նրանում է, որ «Էրեբունի» օդանավակայանի որոշակի հարակից հատվածներում վերակառուցումներ անցկացվեն՝ հաշվի առնելով ուղղաթիռի էսկադրիլիա տեղեկայելու հարցը, ինչը բխում է նաև մեր շահերից: Ի դեպ, խոսակցություն էր գնում, որ օդանավակայանը հանձնվել է՝ նման բան գոյություն չունի, չի կարող ունենալ»:
Հարցին, թե խոսքը զուտ ռուսական 18 ուղղաթիռները օդանավակայանի տարածքում տեղակայելու մասի՞ն է, փոխնախարարը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այն կունենա անվտանգային նշանակություն: