Լարիսա Ալավերդյան. Սատանան մանրամասների մեջ է…
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, եթե Մաքսային միությանը հնարավոր անդամակցության մասին քննարկումներ անցկացվեին մինչև սեպտեմբերի երեքը, ապա այսօր չէր լինի «չմարսված զարմանքը»: Այսօր ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ, Լարիսա Ալավերդյանն ասաց, թե քաղաքականության մեջ շատ հաճախ կարևոր է այն, թե ինչպես է արվում, ուստի Մաքսային միությանն անդամագրվելու մասին իշխանությունների «թաքուն» կողմնորոշումը, ըստ նրա, դրական չէ հայ ժողովրդի համար:
«Քաղաքականության մեջ չեն լինում լավ կամ վատ իրավիճաներ, լինում է արդյունավետ կամ ոչ արդյունավետ կիրառում: Իշխանությունները, այո՛, տապալել են լավ իրավիճակները, ինչը չի տալիս հնարավորություն ասելու… Ստեղծված իրավիճակն ինձ շատ է հուզում, բայց երբ չկա պատկերացում, թե ինչ է դա, դժվար է մեկնաբանություն կատարել: Ոստի մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ կասկածամտությունը հիմքեր ունի, տառապանքը փորձ ունի: Ասում են, չէ՞, սատանան մանրամասների մեջ է… Հիմա խնդիրը ՄՄ փաստաթղթի մեջ է, որի ոչ միայն մանրամասները, այլև՝ ոչ խոշոր մասերը չգիտեմ և հակառակը»,- նշեց նա՝ ավելացնելով, թե զարմանում է՝ ինչպես են մարդիկ պնդում իրենց դիրքորոշումը:
«Ես կողմնորոշված եմ մեկ բանի վրա՝ ժամանակն է, որ Հայաստանն ունենա սեփական դիմագիծ, սեփական դերակատարություն տարածաշրջանային, աշխարահաքաղաղաքական բոլոր գոծընթացների մեջ և վերջ տանք նրան, թե դրա կողմից սիրվեցին, սրա կողմից չսիրվեցինք… սերը քաղաքական կատեգորիա չէ՝ լուրջ և կոշտ որոշումներ անելու համար պետք են ինտելեկտուալ էլիտայից ընտրված մարդիկ: Ես դատապատում եմ մեկ օրվա մեջ երկրից դուրս կայացրած որոշումները, որոնց մասին մենք իմանաում են եթերից»,- եզրափակեց նա: