«Անվտանգության առումով գնում ենք ՌԴ, տնտեսության առումով Եվրոպա, զվարճանքների առումով՝ Բրազիլիա՞»

Այսօր ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը վստահ հայտարարեց, թե սեպտեմբերի 3-ի հայտարարությունը՝ Մաքսային միությանը անդամագրվելու վերաբերյալ Եվրոպայի դիրքորոշման մեջ Հայաստանի նկատմամբ ոչինչի չի փոխել:

Նա նշեց, որ ընտրության խնդիր չկա՝ գնալ դեպի Եվրոպա կամ դեպի Հայաստան, որովհետև, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ իշխանությունն ընտրել է հայանպաստ քաղաքականություն և շարժվում է ՀՀ շահերից ելնելով:

Նաիրա Կարապետյանն ընդգծեց, թե Մաքսային միության, Եվրոպայի համաձայնագրերը տնտեսական փաստաթղթեր են և կոչ արեց դրանք տարանջատել քաղաքական բևեռից. «Երկուսն էլ վերաբերում են տնտեսական բլոկին ու մենք շփոթում են տնտեսական ճանապարհը քաղաքական ճանապարհի հետ: Մենք եվրոպական բաղձալի արժեքներից երբևէ չենք հրաժարվել: Եվ ստորագրվելիք փաստաթուղթը, իմ խորին, համոզմամբ լինելու է հենց այս մասին»:

Անդրադառնալով տեսակետներին, թե Հայաստանը Մաքսային միությանը անդամագրվելու ճանապարհն ընտրել է շանտաժի կամ ճնշան արդյունքում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Սրանով մեր աչքերում մենք մեզ ենք քցում՝ ինքներս մեզ, որովհետև ՌԴ-ն եղե է և մնում է մեր ռազմակավարական գործընկերը, դաշնակիցը»: Նա նաև հորդորեց ԼՂՀ անվտանգության հարցը չկապել Մաքսային միության անդամակցության հետ՝ նշելով, որ անվտանգության հարցրեը պետք չէ շփոթել տնետական փաստաթղթերի հետ:

Կարդացեք նաև

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն էլ նկատեց, թե անվտանգության հարցը Մաքսային միության անդամակցության հետ շփոթել է հենց ՀՀԿ-ն՝ հայտարարելով, որ Մաքսային միությունը մեզ անվտանգության երաշխիքներ է տալիս:

Ինչ վերաբերում է Ն. Կարապետյանի այն համոզմունքին, թե Եվրոպայում ՀՀ նկատմամբ որևէ բան Մաքսային միությանն անդամակցելուց հետո չի փոխվել, ապա Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Զարմանալի է լսել, որ ոչինչ չի եղել. շատ մեծ բան է եղել: Վիլնյուսում ամրագրվելու է մի փաստ, որ մենք Հայաստանից դուրս կայացրել ենք հայտարարություն, որը մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ մենք իրավունք չունենք ընտրելու մեր երկրի հեռանկարը, մեր գործընկերին: Սա է այն հիմնական մեսիջը, որը թողել է սեպտեմբերի 3-ի հայտարարությունը: Կամ՝ ասում եք, որ տնտեսական քաղաքական ճանապարհները տարբեր են՝ իսկապե՞ս… ես մինչև հիմա չգիտեի այս մասին, գիտե՞ք: Հենց դուք եք ասում, որ տնտեսական այս փաստաթղթում անվտանգության մասին կետեր են ամրագրված: Հիմա ստացվում է, որ անվտանգության առումով գնում ենք ՌԴ, տնտեսության առումով Եվրոպա, զվարճանքների առումով՝ Բրազիլիա՞:

Նման բան չի կարող լինել: Իհարկե, կողմ եմ, որ մանրադրամ չդառա ԼՂՀ խնդիրները, բայց իշխանությունը չկարողացավ ասել՝ ի՞նչն է լինելու ՄՄ շահը, իշխանությունը ասաց՝ անվտանգության հարց կա: Եվ մենք հիմա քննարկում ենք այն, ինչ մեզ առաջարկել է քննարկել ՀՀԿ-ն: Մեզ ասվել է, որ մենք գնում ենք Մաքսային միություն, որովհետև այդպես է պահանջում անվտանգության շահը, իսկ անվտանգությունը Ղարաբաղն է»:

Նա նշեց, թե իր համար ՀՀԿ հայտարարություններն այլևս արժանահավատ չեն. «Որովհետև դրանք ասոցացվում են նրա հետ… Ես չեմ պակերացնում, ո՞նց կարող է երկրի վարչապետը հոդված գրի մի բանի մասին, գնա ուրիշ տեղ, փոխմռնման հուշագիր ստորագրի, հարց տան՝ երրորդ կետին ինչպե՞ս եք վերաբերում, ասի՝ չեմ կարդացել: Հիմա այս «և-և» հեռանկարը փաստորեն մեզ ոչ միայն չհանգեցրեց և Եվրոպա և Ռուսաստան հեռնակարին, այլ՝ «և-և»-ը կիրառվեց զրկել և իրավունքից, և գործընկեր ընտրելու հնարավորությունից»:

Տեսանյութեր

Լրահոս