Շարմազանով. Վիլնյուսում ընդունվելու է համատեղ հայտարարություն

Վիլնյուսում նոյեմբերի 29-ին կայանալիք համաժողովում Հայաստանի և Եվրամիության միջև կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ կարձանագրվեն այս տարիների ընթացքում ԵՄ-ի և ՀՀ-ի միջև իրականացված բարեփոխումներն ու աշխատանքները, ինչպես նաև այն, որ Հայաստանը պետք է շարունակի երկխոսությունը Եվրոպայի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք վիլնյուսյան գագաթաժողովից, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «ՀՀ դիրքորոշումը պայմանավորված չէ այլ պետությունների քաղաքականությամբ: Հայաստանն իրականացնում է  քաղաքականություն, որը բխում է մեր պետական շահերից: Նախագահի այցը Վիլնյուս խոսում է մի կարևորագույն փաստի մասին, որ Հայաստանը շարունակելու իր քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ: Ըստ ամենայնի՝ Վիլնյուսում կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ կարձանագրվի մեր իրականացրած բարեփոխումներն ու աշխատանքները և, որ մենք պետք է շարունակենք մեր երկխոսությունը Եվրոպայի հետ»: Նա նաև հավելեց, որ ՀՀ իշխանությունները վճռական են՝ շարունակելու Եվրոպայի հետ համատեղ կատարվող բարեփոխումները:

Շարմազանովը նաև շեշտեց. «Նախ՝ պետք է նշեմ, որ եթե չհաշվենք մի շարք զգացմունքային հայտարարություններ՝ հնչած եվրոպացիների շուրթերից, ինչպես նաև ներքին որոշակի շրջանակներից, փաստն այն է, որ ՀՀ քաղաքականությունը լիարժեք ըմռնում ունի թե՛ Բրյուսելում, թե՛ ՌԴ-ում: ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել քաղաքական երկխոսությունը, իսկ ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան խոսում է այն կարևորագույն փաստի մասին, որ շարունակելու ենք խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

168.am-ի դիատրկամանը, թե ընդդիմադիր գործիչների կարծիքով՝ Վիլնյուսում ստորագրվելու է դեկլարատիվ փաստաթուղթ, որպեսզի պատվիրակությունը «անտեղի չհասնի» Վիլնյուս, ՀՀԿ խոսնակն այսպես արձանագրեց. «Ես համամիտ չեմ ընդդիմադիր այդ գործիչների հայտարարությունների հետ: Երևի նրանց քնելու առիթ չի տալիս այն, որ հայտնվել են քաղաքական պրոցեսներից դուրս ու հիմա ամեն ինչ վատաբանում են: Ընդունվելու է համատեղ հայտարարություն՝ Եվրամիության և Հայաստանի միջև, որը բխում է մեր պետության շահերից: Եթե այդ ընդդիմադիրների բան ու գործն է ամեն ինչ սևացնել, ապա կարիք չեմ համարում նրանց մեկնաբանել»:

Կարդացեք նաև

Շարմազանովն ընդգծեց, թե Հայաստանը երբևէ չի հրաժարվել ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ապա հիշեցրեց, որ ՌԴ և ՀՀ նախագահների հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Մաքսային միությանը ՀՀ անդամակցումը չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ: Նա նաև ասաց, թե նախագահի հայտարարությունից հետո էլ ամենաբարձր մակադակներով այս մասին նշվել է:

Տեսանյութեր

Լրահոս