Ձևը գտել են, ՀՀԿ-ի բոյկոտն այլևս չի «փրկի»

Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով արտահերթ նիստ հրավիրելու անհաջող փորձից հետո խորհրդարանական հայտնի չորս ուժերը ձեռնամուխ են եղել հարցի քննարկման մեկ այլ տարբերակի: Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը չկայացավ, քանի որ իշխող Հանրապետականը բոյկոտեց այն: Այժմ այդ քաղաքական ուժերը որոշել են հարցը մտցնել հերթական քառօրյա` օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ կետի հնարավորությունից, ըստ որի` առանց քվեարկության հարցը կընդգրկվի հերթական նստաշրջան և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:

«Պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ»,- ասված է կանոնակարգ-օրենքում:

Արդեն երկու օր է՝ այս առնչությամբ խորհրդարանում ստորագրահավաք է անցկացվում և ակնկալվում է հարցը խորհրդարանում քննարկել հենց քառօրյա այս նստաշրջանում` դեկտեմբերի 2-ին, երբ ՀՀԿ-ի բոյկոտն այլևս չի «փրկի». կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցը կքննարկվի անկախ ՀՀԿ-ի ցանկությունից:

Տեսանյութեր

Լրահոս