
Րաֆֆի Հովհաննիսյանն առողջական խնդիրներ ունի

168.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց՝ արդյոք կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվո՞ւմ է որևե կերպ արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցին Հայաստան: Ի պատասխան նա ասաց, թե առողջական խնդիրների պատճառով այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետությունում չէ և հենց դա է պատճառը է, որ չի հնչեցնում իր գնահատականը:
«Պարոն Հովհաննիսյանը այս պահին ՀՀ-ում չէ և եթե Աստված տա՝ արագ վերադառնա, կարծում եմ՝ կարձագանքի, որովհետև առողջական խնդիրների հետ կապված այս պահին Հայաստանում չէ»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե Ր. Հովհաննիսյանը մշտապես աչքի է ընկել ոչ ռուսամետ դիրքորոշմամբ, Փոստանջյանը չհամաձայնեց՝ նշելով. «Կներեք` այդպես չէ: Հայաստանը բոլոր երկրների հետ պետք է ունենա հարաբերություններ, դա որպես ինքնիշխան պետության նաև պահանջն է ժամանակակից աշխարհում, բայց հարաբերությունները պիտի լինեն հավասարը հավասարի պես»: