ՀՔԾ-ն դեռևս քննարկում է Հայկ Ալումյանի դիմումը
Հատուկ քննչական ծառայությունը դեռ քննարկում է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում տեղի ունեցածի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի դիմումը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
«Իրավաբանի դիմումը, որը վերահասցեագրվել է Հատուկ քննչական ծառայություն, այս պահին քննարկման փուլում է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիմել էր դատախազություն՝ խնդրելով տեղեկացնել՝ արդյոք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ենթադրյալ հրապարակումների հիման վրա քրեական գործեր հարուցվե՞լ են, թե՞ ոչ: ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Գ. Շահբազյանը պատասխան գրությամբ փաստանանին խնդրել էր հայտնել՝ ինչ հրապարակումների մասին է խոքը: Փաստաբան Հայկ Ալումյանը դատախազություն էր ուղարկել մամուլի հրապարակումների մի մասը, ինչից հետո դիմումն ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն՝ դիմումը քննարկելու և դիմումատուին պատասխանելու համար: