«էյ էլ Ջի Թի» ընկերության տնօրենը մեղադրվում է պարտավորությունները չվճարելու մեջ

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 13-ին կշարունակվի ամբաստանյալ Լ. Ղ.-ի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, Լ. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով 2005թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «էյ էլ Ջի Թի» ԱՊ ընկերության տնօրեն, Երևան քաղաքի Ալիխանյան 1 հասցեով գտնվող տարածքում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, այն է՝ գովազդային ծառայությունների մատուցման վերավաճառքով, շահույթ ստացել:

«Սակայն, անձնական շահերից ելնելով՝ պարտատիրոջ՝ պետության հանդեպ առաջացրած հարկային պարտավորությունները չկատարելու միջոցով շահույթ ստանալու նպատակով, այն է՝ տվյալ ժամանակահատվածում ծավալած տնտեսական գործունեության արդյունքների վեաբերյալ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչություն ներկայացված հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկներով ու հաշվետվություններով պետ բյուջեի նկատմամբ առաջացրել է 4.616.054 /տույժ և տուգանքներով՝ 8.801.381/ դրամ գումարի պարտավորություն և, ունենալով այդ գումարը վճարելու հնարավորություն, չի վճարել ՝ նշված պարտավորությունը թողնելով ընկերության վրա՝ հետագայում օրենսդրությամբ սահմանված կարգով այն սնանկ ճանաչվելու ու լուծարվելու նկատառումներով»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ: Լ. Ղ.-ի նկատմամաբ որպես խափանման մկջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս