Թիվ 5 երթուղայինի վարորդը մեղադրվում է նույն երթուղու վարորդին հարվածելու մեջ, ինչի արդյունքում վերջինս մահացել է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի կունենա ամբաստանյալ Ա. Հ.-ի գործով դատական նիստը: Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Հ.-ն թիվ 5 երթուղային տաքսու վարորդ է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-ի հունիսի 6-ին, առավոտյան, երթուղում սահմանված կարգով երթևեկելու հետ կապված հարաբերությունների շուրջ վիճաբանել է նույն երթուղու վարորդներ` Ա. Ս.-ի և Վ. Պ.-ի հետ, որոնց կողմից ծեծի է ենթարկվել:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Երևան-Արշտարակ մայրուղու վրա գտնվող, նախկին ՀՀ ՊՆ շենքին հարակից ժամադրել է նրանց՝ նախապես հանդիպման մասին տեղյակ պահելով իր ընկերներ Ա.-ին, Ն. Բ.-ին, Վ. Վ.-ին, Հ. Հ.-ին:

Պայմանավորվածության համաձայն, նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում վերջիններիս հետ Ավան Հ.Հովհաննիսյան թաղամաս 24/7 հասցեում գործող «Սթար» սուպերմարկետի մոտ հանդիպել է Ա. Ս.-ին և Վ. Պ.-ին, որտեղ Վ. Պ.-ն շարունակել է արտահայտել խոսքեր` փորձելով հաստատել իրենց դիրքը երթուղում, ինչը չի ընդունվել Ա. Հ.-ի կողմից:

Նա  նույն պահին, օգտվելով հարմար առիթից, շրջացել է Վ.Պ.-ին, թիկունքին աջ կողմից բռունցքով մեկ անգամ հարվածել վերջիններիս դեմքի աջ այտային շրջանին, դիտավորությամբ պատճառել գանգուղեղային փակ, բութ վնասվածքի, գանգի հիմի ոսկրերի փակ կոտրվածքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնաս, որոնք հանգեցնելով գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման`անզգուշությամբ առաջացրել են Վ. Պ.-ի մահը:

Ամբաստանյալ Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործով նախագահող դատավորը Դավիթ Հարությունյանն է:

Տեսանյութեր

Լրահոս