Տիգրան Առաքելյանը՝ դատավորին. Ինչո՞ւ դատարանը միջնորդությունը բավարարեց տղաների մասով, իսկ աղջիկների մասով՝ մերժեց

Քրեական վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարեց ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանի միջնորդությունը: Ամբաստանյալը  միջնորդել էր դատարան հրավիրել մի խումբ անձանց և հարցաքննել որպես վկաներ: Ըստ ամբստանյալի՝ նրանց մի մասը դեպքի անմիջական մասնակից են եղել, մյուս մասն էլ՝ իրենց հետ բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

Դատարանը միջնորդությունը բավարարեց Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի, Արեգ Գևորգյանի մասով. հաջորդ դատական նիստին՝  օգոստոսի 26-ին, կհարցաքննվեն այս վկաները: Ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը որոշման կապակցությամբ ասաց, որ իր համար անհասկանալի էր՝ ինչո՞ւ դատարանը միջնորդությունը բավարարեց տղաների մասով, իսկ աղջիկների մասով՝ մերժեց: Նախագահող դատավոր Եվա Դարբինյանն ասաց, որ ցանկության դեպքում ամբաստնայլը կարող է ստանալ որոշման պատճենը և հասկանալ՝ ինչո՞ւ է դատարանը նման որոշում կայացրել:

Տեսանյութեր

Լրահոս