Մեղադրվում է «Մուշ» արտադրական կոոպերատիվին պատկանող շոգեբաղնիքը պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելու մեջ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վաղը կշարունակվի ամբաստանյալ Լ. Լ.-ի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, Լ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011-ի ապրիլի ամսից մինչև 2013-ի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, իր կողմից ղեկավարվող Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 47 հասցեում գտնվող «Մուշ» արտադրական կոոպերատիվին պատկանող շոգեբաղնիքը՝ գույքային օգուտ ստանալու նպատակով օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ և պարագաներ:

Նախկինում չդատված Լ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ըստ datalex-ի՝ գործով որպես իրեղեն ապացույց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի իրեղեն ապացույցների պահպանման սենյակում պահվում են թվով 56 հատ պահպանակները` փաթեթավորված մեկ փաթեթում:  Գործով նախագահող դատավորը Սուրիկ Կոստանյանն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս