ՀՔԾ-ից պատասխանել են. Սուրիկ Խաչատրյանի ենթադրյալ հանցագործությունները վերաբերում են այն հատվածին, երբ նա մարզպետ չի եղել

Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 1-ին Սյունիքի նախկին  մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին: Պաշտպանը խնդրել էր հայտնել՝ արդյոք մամուլում Սյունիքի նախկին մարզպետի ենթադրյալ հանցագործությունների մասին հաղորդումներով քրեական գործեր հարուցվե՞լ են, թե՞ ոչ կամ՝ արդյոք կայացվե՞լ է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը վերահասցեագրվել էր Հատուկ քննչական ծառայությանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Ալումյանն ասաց, որ օրերս ՀՔԾ-ից ստացվել է դիմումի պատասխանը: Ըստ փաստաբանի՝ պատասխանը բաղկացած է երեք մասից: Պատասխանում նշված է, որ մամուլի հրապարակումների մի մասով արդեն քրեական գործեր հարուցված եղել են, հրապարակումների մի մասում ենթադրյալ հանցագործությունները վերագրվում են Սուրիկ Խաչատրյանի հարազատներին, հետևաբար՝ ՀՔԾ-ն դրանք չի կարող քննել: Հայկ Ալումյանի տեղեկացմամբ՝ պատասխանի երրորդ մասում էլ ասված է, որ  Սուրիկ Խաչատրյանի ենթադրյալ հանցագործությունները վերաբերում են այն հատվածին, երբ նա մարզպետ չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս