ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը շարունակվում է. Տիգրան Առաքելյանը ծաղիկներ նվիրեց վկային

Քրեական վերաքննիչ դատարանում դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը: Դատական նիստին նրկայացել էին գործով բոլոր ամբաստանյալները՝ Տիգրան Առաքելյան, Արտակ Կարապետյան, Դավիթ Քիրամիջյան, Սարգիս Գևորգյան: Նշենք որ դատական նիստի մասնակիցները Տիգրան Առաքելայանին դիմավորցին ծափերով: Դատարանում հարցաքննվեցին պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված վկաները: Վկա Անի Գևորգյանը հայտնեց, որ ամբաստանյալ Սարգիս Գևորգյանը իր հարազատ եղբայրն է, մյուս ամբաստանյալները՝ իր ընկերները: Անի Գևորգյանն ասաց, որ 2011-ի օգոստոսի 9-ին ողջ օրը գտնվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում, նյութ է պատրաստել, ապա նույն օրաթերթի աշխատողներից մեկից տեղեկացել է, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության մի քանի երիտասարդներ Կարապի լճի հարևանությամբ ոստիկանության կողմից դաժան ծեծի են ենթարկվել: Այնուհետև վկան, իր խոսքով, գնացել է ոստիկանության Կենտրոնի բաժին, որի դիմաց ինքը տեսել է, որ Տիգրան Առաքելյանին ոստիկանները բաժին բերել են բռնությամբ. «Դուրս գցեցին մեքենայից, ապա մի քանի մետր քարշ տվեցին ասֆալտի վրայով, ապա ներս մտցրին»: Գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը նախ հետաքրրվեց Անի Գևորգյանի որպիսության մասին, ապա հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս հիշում է՝ ոստիկանության բաժանմունք հասցնելիս իր ձեռքին ձեռնաշղթաներ եղել են, թե ոչ: Գործով ամբաստանյալների պաշտպան Մուշեղ Շուշանյանը հարցրեց՝ արդյոք դեպքի օրը վկա Անի Գևորգյանը եղե՞լ է դեպքի վայրում. գործով տուժող ճանաչված ոստիկանները դատարանում հայտնել են, որ գործով տուժող ճանաչված ոստիկանները դատարանում հայտնել են, որ Անի Գևորգյանը գտնվել է դեպքի վայրում և տեսանկարահանում է արել: Անի Գևորգյանը դատարանում պնդեց, որ դեպքի վայրում չի եղել, տեսանկարահանում չի կատարել: Նա նշեց նաև, որ առաջին ատյանի դատարանում ամբաստնայլաների պաշտպան Վահե Գրիգորյանը տուժող ճանաչված ոստիկաններին հարցրել է՝ արդյոք Անի Գևորգյանը դատարանի դահլիճու՞մ է: Ըստ վկայի՝ ոստիկանները նայել են իր դեմքին, անցել ողջ դահլիճով և ասել, որ ինքը դատարանի դահլիճում չէ: Անի Գևորգյանն ասաց նաև, որ ցանկանում է մեկնաբանել այն, թե ինչպես է իր անունը հայտվել առաջին ատյանի դատարանի կայացրած վճռում: Վկան համոզմունք հայտնեց, որ եթե ոստիկանները ցուցմունք տային այն մասին, որ ինքը դեպքի օրը գտնվել է լուսնի վրա, ապա դատարանի վճռում այդ փաստը նույն կերպ կարտացոլվեր: Նշենք, որ գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը դատարան եկել էր ծաղիկներով: Դատավոր Եվա Դարբինյանի առաջարկությամբ նա ծաղիկները նվիրեց վկա Անի Գևորգյանին: Դատարանում հարցաքննվեց նաև վկա, «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը, ով ասաց, որ դեպքի մասին տեղեկացել է նույն օրաթերթի լրագրող Վահագն Հովակիմյանը: Վերջինս էլ դատարանում հայտնեց, որ իրեն զանգահարել է իր ծանոթներից մեկն ու ասել, որ «կարմիր բերետավորները կոնգրեսի ակտիվիստներին ծեծում են»:

Տեսանյութեր

Լրահոս