
«Ես շատ համբերատար եմ, բայց չի նշանակում, որ հիմար եմ». Տիգրան Առաքելյանը՝ վերաքննիչ դատարանում (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը միջնորդել էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ դեպքից մի քանի օր անց տված մամուլի ասուլիսի ձայնագրությունը հետազոտել, նրան դատարան կանչել որպես վկա: Երբ նախագահող դատավոր Եվա Դարբինյանն ասաց, որ քրեական գործին արդեն կցված է տվյալ ասուլիս սղագրությունը, հետևաբար տեսագրությունը հետազոտելու անհրաժեշտության մասին կխոսվի այն ժամանակ, երբ գործին կցված սղագրությունը ուսումնասիրվի, Տիգրան Առաքելյանը վրդովվեց: Նա կոչ արեց դատարանին չարհամարհել իրեն: Դատավոր Եվա Դարբինյանն էլ հակադարձեց, որ որոշում կայացնելը չի նշանակում արհամարհել: Տիգրան Առաքելյանն ասաց, որ մեղադրող կողմը «չի կարողանում մեղադրել»: Նա նշեց, որ դատարանն օգտվում է իր համբերատարությունից. «Ես շատ համբերատար եմ, բայց չի նշանակում, որ հիմար եմ»:
Դատական նիստի մանրսմասները՝ 168.am-ի տեսանյութում