Զինդատախազին կաշառք տալու տեղեկությունների առիթով նյութեր են նախապատրաստվում

Ինչպես հայտնի է՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: ՊՆ քննչական ծառայությունը հաստատված է համարել, որ  նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Կայացված այս որոշումից հետո տեղեկություններ տարածվեցին, որ զինվորական դատախազի Գևորգ Կոստանյանին կաշառք են տվել՝ նման որոշում կայացնելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն ասաց, որ այդ առիթով նյութեր են նախապատրաստվում:

«Զինվորական դատախազի նաև ցուցումով քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանումում այսօրվանից նյութեր են նախապատրաստվում այդ հանգամանքի վերաբերյալ և օրենքով սահմանված կարգով առիթի և հիմքերի օրինականությունը ստուգելուց հետո, եթե հիմք կլինի քրեական գործ հարուցելու, համապատասխան ընթացք կստանա և կշարունակվի այն մարմնի կողմից, որը որ դատավարության օրենսգրքով վերապահված է այդ դեպքերի կապակցությամբ նախաքննության իրականացումը»,- ասաց Արմեն Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30