
Պարզվել է, թե ինչու է քաղաքացին ընկել է վերելակի հորանն ու մահացել

Օգոստոսի 29-ին Երևանի Իսրայելյան փողոցի 37 շենքի վերելակի հորանից փրկարարները դի էին դուրս բերել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել էր, որ ստեղծվել է հանձնաժողով դեպքի տեխնիկական քննություն իրականացնելու համար:
168.am-ի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ քննության արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները: «Տեխնիկական անվտանգության կենտրոնում հանձնաժողովը ստեղծվել է, եզրակացությունը տրվել է: Եզրահանգումը հետևյալն է եղել. տուժողը՝ Համայակ Ավագյանը, ինքնակամ փորձել է միջամտել չաշխատող վերելակի աշխատանքը վերականգնելու նպատակով ու կորցրել է հավասարակշռությունը, ընկել հորանն ու մահացել: Այլ կերպ ասած՝ փորձել է վերականգնել կամ վերանորոգել առանց մասնագետի օգնության»,- տեղեկացրին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: