«Ինքն էլ փոշմանել է, որ նման քայլի է գնացել»` ասում է կամրջից իրեն նետած աղջկա հայրը

Օգոստոսի 20-ին 27-ամյա Ա. Թ.-ն ինքնասպանության փորձ էր կատարել: Նա իրեն նետել էր Գարեգին Նժդեհի կամրջից: Ոստիկանության աշխատակիցները աղջկան մետրոյով տեղափոխել էին «Սասունցի Դավիթ» կայարան, ապա նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

168.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի նեյրովիրաբույժ Վահագն Թոսունյանը ասաց, որ աղջիկն այժմ գտնվում է հիվանդնաոցի նյարդաբանական և նեյրովիրաբուժական բաժանմունքում: «Ընդունվելիս հիվանդի վիճակը եղել է ծանր: Հիվանդի մոտ առկա են եղել բազմաթիվ կոտրվածնքեր, հիվանդը մեզ մոտ ընդունվել է վերակենդանացման բաժանմունք»,- ասաց բժիշկը՝ նշելով, որ հիվանդի մոտ ախտորոշվել է նաև զույգ կրունկոսկրերի կոտրվածքներ:

Վ. Թոսունյանի տեղեկացմաբ՝ այնուհետև հիվանդին վիրահատություն է առաջարկվել, նրան վիրահատել են, որի ընթացքում մի քանի միջամտություններ են եղել, մետաղական կոնստրուկցիա է տեղադրվել՝ ողնաշարի ստաբիլությունը պահպանելու նպատակով: «Հիվանդի մոտ սահմանված է խիստ անկողնային ռեժիմ, քանի որ այդ կոտրվածքի պայմաններում իր մոտ ողնաշարը, ճիշտ է` ֆիքսացիա կատարվել է, բայց լիարժեք վստահություն չունենք, որ այդ ֆիքսատորը հետագայում նստելու ժամանակ չի տեղաշարժվի, դրա համար ինքը դեռևս ամենաքիչը 40 օր գտնվելու է խիստ անկողնային ռեժիմում, որից հետո նորից պետք է կատարվեն հետազոտություններ, տեսնենք՝ ողնաշարը ինչ վիճակում է, ըստ այդմ` հետագայում շարունակենք իր ռեաբիլիտացիայի խնդրի հարցը»,- նշեց նյարդավիրաբույժը՝ հավելելով, որ հիվանդի ոտքերի շարժումները պահպանված են, բայց նրա շարժումները բավարար չեն:

Վահագն Թոսունյանը տեղեկացրեց, որ այժմ Ա. Թ.-ի վիճակը գնահատվում է հարաբերական բավարար՝ չնայած դեռևս կարող են լինել խնդիրներ կապված նրա առողջական վիճակի հետ.

Կարդացեք նաև

«Հետագայում կարող են բարդություններ առաջանալ, քանի որ իր մոտ ողնաշարի կոտրվածքը ֆիքսված է կոնստրուկցիայով, բայց դեռևս այդ ֆիքսացիան լիարժեք չէ, որպեսզի մենք հետագայում ասենք՝ ինքը խնդիրներ չի ունենալու»:

Նեյրովիրաբույժի խոսքով՝ ինքը դեպքի մասին խոսել է հիվանդի հետ, ով ասել է, որ «թռել է մոստից», սակայն մանրամասներ չի ներկայացրել. «Շատ խորը հարցեր չեմ տվել, որովհետև ինքը չէր ուզում այդ հարցերին պատասխանել»:

«Ողղակի երտասարդ ա, տարակուսանքի մեջ ա եղել, գնացել ա, չի ուզեցել գցի իրեն կամ ուզեցել է գցի, նեղվել է սոցիալական ապահովությունից թե ինչից` չգիտեմ»,- ասաց Ա. Թ.-ի հայրը:

Այժմ հոր խոսքով՝ աղջկա հոգեկան վիճակը նորմալ է. «Ինքն էլ փոշմանել է, որ նման քայլի է գնացել»: Նրա խոսքով՝ որևէ նախանշան չի եղել, որպեսզի ինքը հասկանար՝ աղջիկը կարող է նման քայլի դիմել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս