Ալիկ Սարգսյանն ինքնաշեն զենք է նվիրել Սուրիկ Խաչատրյանին

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին ժամանակին զենք է նվիրել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Բուդաղյանների փաստբան Հայկ Ալումյանը:

«Մենք ունեինք ապացույց, որ զենքերից մեկը, որը Սուրիկ Խաչատրյանի մոտից է առգրավվել` «Բերետտա» տեսակի ատրճանակը, ինքնաշեն է, այսինքն՝ գործարանային արտադրության չէ, ապօրինի սարքած, ինքանշեն ատրճանակ է: Ակնհայտ է, որ այդ ատրճանակը չի կարող լինել օրինական, ակնհայտ է, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի այն անձը, ով որ այդ ատրճանակը պահել է, սարքել է, օգտագործել է, ամեն ինչ: Եվ հանկարծ քննչական մարմնին գալիս է տեղեկանք այն մասին, որ ինքնաշեն զենքը օրինական կարգով տրված է եղել Սուրիկ Խաչատրյանին»,- ասաց Հայկ Ալումյանը: Լրագրողների հարցին՝ ո՞ւմ կողմից է այն տրվել Սուրիկ Խաչատրյանին, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ այն տրվել է 2009-ին հունիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետի կողմից. «2009-ին դուք որոշեք՝ ով է եղել»: Նշենք, որ 2004-ի մայիսից մինչև 2011-ի նոյեմբեր ամիսը ՀՀ ոստիկանապետ է եղել Ալիկ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս