Ինչո՞ւ է դեղերայքը թանկացել, և արդյոք համապատասխան ընկերությունները պատասխանատվության ենթարկվե՞լ են

ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր հրապարակել էր հունիս-օգոստոս ամիսների ընթացքում դեղերի գների վերաբերյալ Դեղերի փորձագիտական կենտրոնի կատարած ուսումնասիրությունները: Համաձայն նախարարության հաղորդագրության՝ հիմնական դեղերի ցանկում, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի խումբ դեղերի ներմուծան և մեծածախ գներն ըստ ներկրող կազմակերպությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ «Դեպակին էնտերիկ 300», «Կարդիլոպին», «Տալիտոն 12,5մգ, 6,25մգ և 25մգ», «Թիենամ» դեղերի մեծածախ գները նվազել են 3-15%-ով, իսկ «Ցերուկալ» դեղի գինը՝ 42%-ով: Նույն ժամանակահատվածում նկատվել է նաև որոշ դեղերի` «Լանտուս», «Պանատոլ», «Վերմոքս», «Պլաքվենիլ դեղահատեր 200մգ», «ՆովոՌապիդ ՖլեքսՓեն», գնի 6-10%-ով աճ: Իսկ «Ցիսպլատին-ԵԲԵՎԵ» դեղի գինն աճել է 38%-ով: Մինչդեռ, ըստ նախարարությա ն հաղորդագրության, այս դեղերի ներմուծման գների էական փոփոխություն նշված ժամանակահատվածում չի նկատվել:

168.am-ը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք պարզվել է` այդ դեղերի գների բարձրացումը հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ և արդյոք որոշ ընկերություններ պատասխանատվության ենթարկվե՞լ են։ Ի պատասխան՝ Գայանե Սահակյանն ասաց. «Հունիս-օգոստոս ամիսներին դեղորայքի գների փոփոխություն իսկապես չի արձանագրվել: Դեղորայիք գների բարձրացում եղել է, բայց դա եղել է տարեսկզբին, այսինքն՝ մարտ-ապրիլ ամիսներին: Մարտ-ապրիլ ամիսներից հետո որևէ դեղորայքի գին չի բարձրացել, և հանձնաժողովը գների հետ կապված դիմել է առողջապահության նախարարությանը, մենք ևս ստացել ենք այդ տեղեկանքը: Մենք, իհարկե, ոչ բոլոր դեղորայքների գծով և ոչ բոլոր շուկաները կարող ենք ուսումնասիրել, քանի որ օրենքով մենք նայում ենք միայն այն շուկաները, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ: Մարտ-ապրիլ ամիսներին հանձնաժողովը փորձագետների օգնությամբ ընտրեց առավել կարևորություն ներկայացնող, այսինքն՝ լայն սպառման մի քանի խմբերի բաժանեցինք դեղորայքները և ընտրեցինք 26 անուն դեղորայք (մի խմբի մեջ մտնում էին ցավազրկողները, մյուս խմբի մեջ՝ սրտային հիվանդությունների համար նախատեսված դեղերը, մյուս խմբի մեջ՝ աչքի հիվանդությունների համար նախատեսված դեղերը), և այդ 26 անուն դեղորայքի գծով հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել, տնտեսվարողներից պահանջել ենք ներկայացնել տեղեկատվություն, տեղեկատվությունը ներկայացված է, և համամատություն ենք անցկացրել ներկրված գների, ինչպես նաև մաքսազերծման և բոլոր ծախսերը միասին հաձնաժողովը դիտարկել է, և այդ  26 անուն դեղորայքի գծով որևէ խնդիր չի հայտնաբերվել»: Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ գների ուսումնասիրման աշխատանքերը շարունակվում են. ընտրված 26 անուն դեղորայքի ցանկին ավելացվել են մոտ 20 անուն դեղորայքներ:

«Հանձնաժողովը դիտարկում է ոչ միայն գնային բարձրացումները, այլ նաև իջեցումները, որովհետև այստեղ ևս կարող են լինել մրցակցային խնդիրներ: Գնային բարձրացումները մեզ համար միայն ազդակ են, որ տվյալ շուկայում հնարավոր է` լինեն չարաշահումներ: Եթե ուսումնասիրությունների ընթացքում կհայտնաբերվի որևէ խնդիր, իհարկե, հանձնաժողովն այդ մասին կբարձրաձայնի, տնտեսվարողները, միանշանակ համապատասխան պատժի կարժանանան: Այս պահի դրությամբ պարզապես դեռևս չարաշահումը հաստատող  բավարար փաստեր չկան: Այսինքն՝ այն դեղորայքները, որոնք այդ ժամանակահատվածում թանկացել են, դրանց վերաբեևյալ մենք ստացել ենք ներկրողների համապատասխան փաստաթղթերը, փաստաթղթերի վերաբերյալ հիմնավորումները: Դրանք ընթացքի մեջ»,- ասաց Գայանե Սահակյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս