Էմիլ Բուդաղյան. «Սուրիկ Խաչատրյանների նման մարդկանց նրանք նոր հանցագործությունների են հրահրում» (տեսանյութ)
«Ես համոզվեցի շատ-շատ բաներում, որ այս գործունեությունը՝ քրեական հետապնդման գործողությունը, զուտ ուղղորդված էր այնպես, և խաղ կազմակերպեցին մեր նկատմամբ, լրագրողների նկատմամբ՝ ցույց տալու, որ քննչական գործունեություն է կատարվում, բայց մյուս կողմից էլ Խաչատրյանների ընտանիքին նրանք պաշտպան կանգնեցին, և հենց Գևորգ Կոստանյանը իր ղեկավարությամբ իր քննիչին նշանակեց չորրորդ դատապաշտպան Սուրիկ Խաչատրյանի համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակողներից սպանված Ավետիք Բուդաղյանի և հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը:
Նա պատատական չի համարում այն հանգամանքը, որ դեպքից միայն 20 օր անց են իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչել: Նրա խոսքով՝ դա արվել է, որպեսզի ինքը հնարավորություն չունենա ծանոթանալու քրեական գործի նյութերին. «Դրա գաղտնիքն այն է, որ եթե ես ունենայի դատապաշտպան, ժամանակից շուտ, շատ հարցեր կպարզաբանվեր: Ես համեզված եմ, որ այս ամենի վերևում կանգնած են վերադաս մարմինները, որ չեն սպասում, նրանք ողջախոհ չեն մտածում, նրանք խելամիտ չեն մտածում, որ հետագան ինչեր կարող են սպասվել, նոր հանցագործությունների նրանք հրահրում են Սուրիկ Խաչատրյանների նման մարդկանց: Ես համոզված եմ, որ արդարությունը միշտ հաղթելու է»: