Ինչ է տեղի ունեցել փաստաբանների պալատի նախագահի ընտրության ժամանակ (տեսանյութեր)
Փաստաբանների պալատում վաղ առավոտից մեկնարկել են պալատի նախագահի ընտրությունները, որն անցել է լարված մթնոլորտում: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը տեղեկացրեց, որ 14:00-ի դրությամբ 1370 փաստաբաններից ընտրությանը մասնակցել է 600 փաստաբան: «Ակտիվությունը բավական մեծ է, ժամը 5-ի սահմաններում ենթադրում եմ, որ ակտիվությունը կհասնի մինչև 700-800 փաստաբանների»,- ասաց նա:
Չնայած կայքերում հրապարակված տեղեկատվությանը, որ ընտրություններում արձանագրվել է միջադեպ, Ա. Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ընտրությունների ժամանակ որևէ միջադեպ չի գրանցվել: Դիտարկմանը, որ մի քանի լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, որ միջադեպ է տեղի ունեցել` փաստաբան Երվանդ Վարոսյանի և Վահագն Բաբայանի միջ Ա. Պողոսյանն այսպես արձագանքեց. «Ճիշտ ասած՝ դա ընտրության հետ բացարձակ կապ չունի»:
«Ինչ վերաբերվում է դրսում երկու հասուն տղամարդ մեկը մյուսին, որ իրար չեն հասկացել, ասենք թե, դա ընտրության հետ կապ չունի: Ես կարծում եմ, որ ամեն ինչ հարթվեց, և իսկ մեր ընտրությունը շարունակվում է»,- հավելեց նա: Հիշեցնենք, որ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք փաստաբաններ՝ Արա Զոհրաբյան, Տիգրան Աթանեսյան, Կրոմվել Գրիգորյան: